դարձնենք։ Կաթիլ-կաթիլ պետք է հավաքվի, ինձնից հետո դեռ տաս պրեզիդենտ էլ պետք է լինի, որից հետո երեւի մենք կհավասարվենք եւրոպական պետություններին։
― Ինչպե՞ս կգնահատեք ամերիկա֊իրաքյան հարաբերությունները։
― Իսկ պարտադի՞ր է, որ ես գնահատեմ։ Կարող եմ մի ընդհանուր սկզբունքով պատասխանել. ես կողմնակից եմ, որ ոչ մի հակամարտություն, ոչ մի վեճ չվերջանա զենք ու զրահով։
― Չե՞ք պատրաստվում նվազեցնել ծխելը։
― Ոչ։
― Բայց հանրապետությունում ծխելու դեմ պայքար է սկսվել։
― Ոչինչ, այս մի հարցում էլ ես թող մեղավոր լինեմ։ Հրանուշ Հակոբյանը թող ինձ պատժի։ Նա է, չէ՞, այդ նախաձեռնությամբ հանդես եկել։
― Ի՞նչ եք ուտում նախաճաշին։
― Նախաճաշին մեկ գավաթ սուրճ եմ խմում եւ կես բաժակ հյութ։ Կեսօրին չեմ ուտում։ Սուրճ շատ եմ խմում։
― Դուք ձեզ էմոցիոնա՞լ մարդ եք համարում։
― Դա պետական գաղտնիք է։
― Դուք երջանի՞կ եք։
― Երջանի՞կ… դրա մասին չեմ մտածել, ժամանակ չկա։
― Ձեր ցանկությունները մի՞շտ են կատարվում։
― Որ միշտ կատարվեին, ես Քրիստոս կլինեի։
«Ազգ», 7 սեպտեմբերի, 1996 թ. (ըստ «Փաստ» լրատվական գործակալության)։
Հրատարակված՝ «Լ. Տեր-Պետրոսյան. «Եթե բոլոր ցանկություններս կատարվեին, Քրիստոս կլինեի» վերնագրով։