Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/533

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Շրջանցելով մնացյալ թեկնածուներին, ես կուզենայի այս պնդումը լուսաբանել Խորհրդային Հայաստանի վերջին վարչապետի՝ ԱԺՄ-ի նախագահի օրինակով։

Ծանոթանալով նրա նախընտրական ծրագրին, լավ գիտենալով նրա հոգեկան կերտվածքն ու մտավոր կարողությունները, գաղափարներն ու գործելակերպը, ինձ իրավունք եմ վերապահում խորին համոզմամբ հայտարարել, որ նրա ընտրության դեպքում անխուսափելիորեն տեղի է ունենալու հետեւյալը.

- անմիջապես խիստ սրվելու են հարաբերությունները Ռուսաստանի հետ. - վտանգվելու է հայ-ռուսական համագործակցությունը ռազմական բնագավառում. - ֆինանսական պատճառներով հարցականի տակ է դրվելու Հայկական ատոմակայանի վերագործարկման հնարավորությունը. - սահմանափակվելու կամ նույնիսկ խափանվելու է Թուրքմենստանից Հայաստան գազի մատակարարումը. - կառավարության պոպուլիստական քայլերի պատճառով կրճատվելու կամ ընդհանրապես դադարեցվելու է միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրումը. - խաթարվելու են հայ-վրացական հարաբերությունները, երկու ժողովուրդների միջեւ ստեղծվելու է կասկածամտության եւ անվստահության մթնոլորտ. - նվազելու է բանակի մարտունակությունը, եւ դրա հետեւանքով Լեռնային Ղարաբաղը հայտնվելու է պատերազմի վերսկսման վտանգի առջեւ. - խախտվելու է երկրի ներքին կայունությունը, կոալիցիոն կառավարության հակասությունները հանգեցնելու են անիշխանության կամ բռնատիրության հաստատման՝ իր բոլոր հակադեմոկրատական հետեւանքներով. - Հայաստանի կարծր դիրքի պատճառով վիժեցվելու է Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացը, մեծանալու է միջազգային հանրության եւ շահագրգիռ պետությունների ճնշումը՝