Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/534

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ընդհուպ մինչեւ տնտեսական պատժամիջոցների կիրառում, Հայաստանը հայտնվելու է քաղաքական մեկուսացման մեջ. - վերջին հաշվով լուրջ վտանգի են ենթարկվելու Լեռնային Ղարաբաղի գոյությունը եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։

Ես պարտավոր էի հնչեցնել այս ահազանգը՝ բացառելու համար ձեր սխալվելու անգամ չնչին հնարավորությունը, իսկ սխալվելու դեպքում՝ զերծ մնալու համար ձեր ապագա կշտամբանքից՝ ժամանակին ձեզ զգուշացրած չլինելու պատճառով։

Ըստ էության՝ առաջիկա ընտրությունը տեղի է ունենալու ոչ թե անձերի կամ քաղաքական ուժերի, այլ իրականում՝ Հայաստանի ապագայի կերտման երկու հնարավոր ճանապարհի միջեւ՝ խաղաղության եւ պատերազմի, կայունության եւ խառնաշփոթի, ապահովության եւ վտանգի։

Իմ ընտրության դեպքում դուք կընթանաք առաջին ճանապարհով. այո՛, դեռեւս կլինի դժվար կյանք, բայց բարելավման միտումներով եւ խաղաղության, կայունության ու անվտանգության պայմաններում։

Իսկ ԱԺՄ-ի թեկնածուի ընտրությամբ դուք կունենաք նույնքան եւ թերեւս ավելի դժվար կյանք, բայց արդեն ուղեկցված պատերազմով, ցնցումներով ու տագնապներով։ Այդ ընտրության գինը խաղաղության կորուստն է, Արցախի հայաթափումը եւ ձեր զավակների արյունը։ Դուք ոչ միայն չեք ստանա խոստացվածը, այլեւ կկորցնեք ձեր ունեցածը, որի արժեքը լիովին կգնահատեք միայն կորցնելուց հետո։

Վտանգն այն է, որ շատերին կարող է թվալ, թե խաղաղությունը, կայունությունը, Արցախի ներկա վիճակը արդեն մեկընդմիշտ տրված եւ անփոփոխ իրողություններ են, որ ոնց այլեւս ոչինչ չի սպառնում։ Ցավոք սրտի, իրականությունը դեռեւս այնքան փխրուն է, այնքան զգայուն, այնքան կախված բազմածալք ու նրբահյուս հարաբերություններից, որ բավական է մի անզգույշ քայլ, մի լուրջ սխալ արտաքին քաղաքականության բնագավառում, բավական է մի թեթեւամիտ արկածախնդրություն, եւ մենք նորից կհայտնվենք 1991–1993 թվականների իրավիճակի մեջ։

Սիրելի հայրենակիցներ, բարեբախտաբար ասեմ՝ թե դժբախտաբար, իմ բոլոր քաղաքական կանխատեսումները մինչեւ այժմ հիմնա