Էջ:Ընտրանի.djvu/535

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կանում իրականացել են։ Մազաչափ չեմ կասկածում, որ կիրականանա նաեւ այս կանխատեսումը, եթե ահազանգս տեղ չգտնի ձեր սրտերում։

Հայաստանը տեսել է թագավորություն, տեսել է օտարի լուծ, տեսել է առաջին հանրապետություն, տեսել է խորհրդային վարչակարգ, տեսել է ժողովրդավար իշխանություն, չի տեսել միայն ֆաշիզմ, որի ուրվականը, սակայն, այսօր թակում է մեր դուռը։

Այս ամենը ես ասում եմ ամենայն սառնասրտությամբ եւ հոգու անդորրությամբ, որովհետեւ վստահ եմ, որ դուք նման կործանարար սխալ թույլ չեք տա։

Ամեն ինչ կախված է ձեր կամքի արտահայտությունից եւ առաջիկա ընտրություններին ձեր միահամուռ մասնակցության հանգամանքից։ Որքան շատ մարդ մասնակցի ընտրություններին, այնքան փոքր կլինի սխալվելու հնարավորությունը, եւ այնքան իրեն ամուր կզգա ապագա Նախագահը։

Շնորհակալություն ուշադրության համար։

«Հայաստանի Հանրապետություն», 21 սեպտեմբերի, 1996 թ.։
Հրատարակված՝ «Որքան շատ մարդ մասնակցի ընտրություններին, այնքան փոքր կլինի սխալվելու հնարավորությունը եւ այնքան իրեն ամուր կզգա ապագա Նախագահը» վերնագրով։
ՀՀԱՆԱ, 28/20.09.96։ Մեքենագիր – ձեռագիր։ Ինքնագիր։