- ժողովրդին զերծ պահել ահաբեկչության, թմրամոլության, ավազակության վտանգներից. - բարձրացնել ազգի բարոյական ոգին, ամրապնդել ու խորացնել նրա հավատը սեփական ուժերի նկատմամբ. - պետականությունը վեր դասել ազգային ու քաղաքական բոլոր գաղափարներից, գիտակցել պատասխանատվությունը համայն հայության առջեւ։
Այսքանն ի պաշտոնե, մնացյալը՝ զուտ մարդկային առումով.
- որեւէ քայլով չարատավորել ազգի պատիվը, չդիպչել մարդու արժանապատվությանը. - հարգել այլակարծությունը, բայց նաեւ տեր կանգնել սեփական կարծիք ունենալու իրավունքին. - պահպանել լսելու եւ խորհրդակցելու ունակությունը. - չհավակնել դատավորի դերի, խուսափել անիմաստ բանավեճերից ու շատախոսությունից. - չընկրկել դժվարությունների առջեւ, չշփոթվել անորոշ կացություններում. - տուրք չտալ պատեհապաշտության եւ էժանագին քաղաքական շահադիտության. - մերժել՝ թե՛ ազգային սնապարծությունն ու գերազանցությունը, թե՛ օտարամոլությունն ու աշխարհաքաղաքացիությունը. - ատել բռնությունը, սպառնալիքը, սադրանքը, դավադրությունը. - չհանդուրժել սուտը, կեղծիքը, բամբասանքը, մատնությունը, զրպարտությունը, անօրենությունը. - արհամարհել պերճանքը, ընչասիրությունը, ցոփությունը. - վանել փառասիրությունը, գոռոզամտությունը, հոխորտանքը. - օտարել քծնանքը, շողոքորթությունը, երեսպաշտությունը. - ոչինչ չանել շնորհակալության, երախտագիտության կամ հատուցման ակնկալիքով։
«Հայաստանի Հանրապետություն», 12 նոյեմբերի, 1996 թ.
ՀՀԱՆԱ, 28/11.11.96։ Բնագիր։ Ինքնագիր։