Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/545

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՐԴ ՈՒՄԸ

(11 նոյեմբերի, 1996 թ.)

Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը՝ երդվում եմ.

- Սրբությամբ կատարել Հայաստանի անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավորի առաջնահերթ պարտականությունը. - գործել բացառապես Սահմանադրության եւ օրենքների շրջանակում. - առաջնորդվել ժողովրդավարության եւ համամարդկային արժեքների գերակայության գիտակցությամբ. - ջանք չխնայել երկրի խաղաղությունը, քաղաքական կայունությունը եւ քաղաքացիական համերաշխությունը ապահովելու ուղղությամբ. - մշտական հոգածության առարկա դարձնել ժողովրդի բարեկեցության բարձրացման, սոցիալական վիճակի բարելավման խնդիրները. - չկորցնել զգոնությունը, իրականության զգացողությունը, պատասխանատվության գիտակցությունը. - հեռու մնալ արկածախնդրությունից, անիրատես ծրագրերից ու շուտափույթ որոշումներից. - մերժել ծայրահեղականությունը, ամբոխավարությունը, ամբոխահաճությունը եւ սին խոստումները.