նիստների ու դաշնակցականների։ Աջ-ծայրահեղականությունը ներկայացնում են ԱԺՄ-ն ու նրա գաղափարակիցները։
Բայց սա ինչ-որ չափով զուտ պայմանական բաժանում է, որովհետեւ քաղաքական ուժերի դասավորման լուրջ փորձ դեռեւս Հայաստանում չի կատարվել։ Աջ-կենտրոնի ստեղծման ամենահաջող փորձնառայժմ մնում է «Հանրապետություն միավորումը», որը ես դիտում եմ նաեւ Հայաստանի քաղաքական կյանքի ամենակայուն տարրը։
Ինչպես տեսնում ենք, համարյա լրիվ թափուր է Ձախ-կենտրոնը, որը պետք է զբաղեցնեին սոցիալիստներն ու սոցիալ-դեմոկրատները։
Սա ես համարում եմ Հայաստանի ներքաղաքական դրության ամենավտանգավոր պահը, որովհետեւ քանի դեռ չի ձեւավորվել Ձախ-կենտրոնը, այդ դաշտն անխուսափելիորեն գրավում են աջ ու ձախ ծայրահեղականները։ Ժողովրդի սոցիալական պահանջների բավարարմանն ուղղված առողջ գաղափարախոսության տիրույթը, փաստորեն, ներխուժում է սոցիալական դեմագոգիան՝ նացիոնալ-սոցիալիզմի ակնհայտ դրսեւորումներով ու իր բոլոր աղետալի հետեւանքներով։
Ուժեղ եւ իրար լրիվ հակակշռող Աջ եւ Ձախ կենտրոնների ձեւավորումն, ըստ այդմ, պետք է դառնա Հայաստանի քաղաքական կյանքի առողջացման կարեւորագույն խնդիրը, որի իրագործմանը պետք է ուղղվեն ինչպես երկրի կայունությամբ մտահոգ բոլոր ուժերի, այնպես էլ իշխանությունների հետեւողական ջանքերը։
Միայն այս դեպքում է, որ ծայրահեղական ուժերը քաղաքական դաշտում վերջնականապես կգրավեն իրենց բնական լուսանցային տեղը, ինչպես տեղի է ունենում աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներում։ Եւ միայն այս դեպքում է, որ Հայաստանը վերջնականապես կկարողանա խուսափել հեղափոխականության վտանգից։
Որեւէ երկրի կայունությունը, անվտանգությունն ու բնականոն զարգացումն, ի վերջո, ապահովում են ոչ թե ուժեղ պետական մարմինները, այլ հզոր քաղաքական ինստիտուտներն ու քաղաքացիական կառույցները։
Ես չեմ կասկածում, որ Հայոց համազգային շարժումը, համախմբելով իր շարքերը, շարունակ վերաքննելով ու արդիականացնելով իր գաղափարախոսությունը, ընդլայնելով աջ ուժերի կոալիցիան՝ ընդհուպ մինչեւ ազատական-ժողովրդավարների ամուր համադաշնության ստեղ