ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
ԿԱՐԵՆ ԹՈՓՉՅԱՆ, «Բի-Բի-Սի» ― Վերջին ժամանակներս փորձագետները դադարել են քննարկել Հայաստանի տարածքով Ադրբեջանական նավթի երթուղին դեպի միջազգային շուկա։ Մասնավորապես, դա բացատրվում է ղարաբաղյան հիմնախնդրի չկարգավորված լինելով։ Ինչպե՞ս եք կարծում, ի՞նչ է կորցնում եւ ի՞նչ է ձեռք բերում Հայաստանը, որին դադարել են արժեւորել որպես տարանցիկ պետություն։ Շնորհակալ եմ։
― Նախ ես չէի համաձայնի Ձեր կարծիքին, թե փորձագետները կամ նավթային ընկերությունները դադարել են դիտել Հայաստանը որպես նավթամուղի անցկացման ճանապարհներից մեկը։ Հարցը այլ կերպ է դրված։ Այսօր խոսքն ընդամենը նախնական նավթի տեղափոխման ճանապարհների մասին է։ Բնական է, որ այդ նախնական նավթը պետք է անցնի արդեն գոյություն ունեցող, գործող նավթամուղերով։ Դա Բաքու – Նովոռոսիյսկ նավթամուղն է եւ Բաքու – Բաթում նավթամուղը։ Ինչ վերաբերում է հիմնական նավթամուղին, ապա այդ հարցը դեռեւս ոչ միայն վճռված չէ, այլեւ նրա քննարկումը, լավագույն դեպ
- ↑ Մամուլի ասուլիսը տեղի է ունեցել Հայաստանի կառավարության Ընդունելությունների տանը։ Մասնակցել են Հայաստանի եւ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա զանգվածային լրատվության միջոցների հարյուրից ավելի ներկայացուցիչներ։ Ասուլիսի ընթացքում Հայաստանի Նախագահին հարցեր են տրվել նաեւ ինտերնետ համակարգչային ցանցի միջոցով։