Էջ:Ընտրանի.djvu/601

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գծել են իրենց երկրների ձգտումը եւ հնարավորությունը տարածաշրջանում առաջնորդ դառնալու համար։ Եթե Դուք ընդհանրապես ընդունում եք տարածաշրջանային լիդեր գաղափարը, ապա, ըստ Ձեզ, Հայաստանն ի՞նչ հնարավորություններ կունենա ապագայում նման դեր ստանձնելու համար։

― Նայած՝ ինչ եք հասկանում տարածաշրջան ասելով։ Եթե հասկանում եք Մերձավոր Արեւելքը, ապա ո՛չ Հայաստանը, ո՛չ Վրաստանը, ո՛չ Ադրբեջանը երբեք լիդեր չեն դառնա։ Նորից Խորենացուն հիշենք։ Ինչ վերաբերում է Թուրքիային, այո՛, Թուրքիան ունի նման հավակնություններ մերձավորարեւելյան տարածաշրջանում։ Այսօր արդեն նույնիսկ մի նոր եւ ավելի լայն տերմին գոյություն ունի. մեր մամուլում չեմ հանդիպել, բայց արդեն գիտնականների, փորձագետների մակարդակում շատ սովորական է դարձել՝ Մեծ Մերձավոր Արեւելք, որն ընդգրկում է նաեւ Կովկասը եւ Միջին Ասիան։ Այո, Թուրքիան հավակնում է այս տարածաշրջանում դառնալ նման լիդեր, բայց, վստահ եմ, դա նույնպես չի հաջողվի, որովհետեւ Թուրքիան այնքան հակասություններ ունի տարածաշրջանի մյուս երկրների հետ, որոնցից մի քանիսը նույնպես չէին զլանա լիդերություն անելու։

ԳԵՒՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ, Հայաստանի ազգային հեռուստատեսություն, «Լրաբեր» ― Պարոն Նախագահ, Ազգային ժողովի նախորդ նստաշրջանում փորձ արվեց ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով։ Ձեր կարծիքով, Հայաստանում կա՞ կոռուպցիա։ Եթե այո, ի՞նչ միջոցներով պետք է պայքարել դրա դեմ։

― Եթե ես ասեմ, որ Հայաստանում կոռուպցիա չկա, դուք ինձ կհավատա՞ք։ Իհարկե, կա կոռուպցիա, եւ դա մեր ամենամեծ չարիքներից մեկն է։ Մենք այստեղ հասկանում ենք թե՛ մեղքի մեր բաժինը եւ թե՛ անցյալի ժառանգությունը՝ ինչպես բարքերի, այնպես էլ վարչական կամ պետական ապարատի կադրերի տեսակետից։ Այս ամենը, գումարած տնտեսության անկման ժամանակ, Խորհրդային Միության քայքայումից հետո, առաջացած քաոսային, անորոշ վիճակը, օրենսդրության բացակայությունը, իսկ հետագայում օրենսդրության անկատարությունը, ստեղծում են շատ լուրջ հող կոռուպցիայի համար։ Կա նաեւ մի այլ