Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/602

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հանգամանք. դա պետական պաշտոնյաների վարձատրության հարցն է։ Եթե պետական պաշտոնյաներին՝ լինի դա տեղական իշխանությունների թե ոստիկանության աշխատակից, կամ թեկուզ բժիշկներին (որոնք նույնպես պետական պաշտոնյաներ են, որովհետեւ բյուջետային աշխատողներ են), վարձատրում ես 20 – 30 դոլար, նրանք կաշառք են վերցնելու։

Կաշառակերության դեմ պայքարի մի ջոցները, ես կարծում եմ, հետեւյալն են։ Նախ՝ օրենսդրության կատարելագործումը, որպեսզի օրենքներում չլինեն հակասություններ, չլինեն բացթողումներ, որոնցից ցանկացած չինովնիկ կարող է օգտվել սեւ գործարքներ կատարելու համար։ Երկրորդը՝ կադրերի վերապատրաստման, կադրերի մաքրման խնդիրն է։ Դա շարունակ տեղի է ունենում. անընդհատ փոփոխություններ են կատարվում, անընդհատ հեռացվում են աշխատանքից։ Միայն ՆԳՆ համակարգում անցյալ սեպտեմբերից մինչեւ այս տարվա սեպտեմբեր՝ մեկ տարվա կտրվածքով (նույնիսկ կարող եք համարել՝ ընտրությունից հետո մեկ տարվա ընթացքում) 57 անձի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, որոնցից դատապարտվել եւ պատիժ են կրում 42-ը, մնացածի նկատմամբ քննությունը շարունակվում է։ Վարկաբեկիչ հանգամանքներով աշխատանքից ազատվել են, այսինքն՝ վարչական տույժի են ենթարկվել 293 աշխատող, 1100 աշխատող էլ ենթարկվել են կարգապահական տույժերի։ Այս աշխատանքը շարունակվում է բոլոր նախարարություններում, բոլոր գերատեսչություններում։

Հաջորդը, ինչպես արդեն ասացի, վարձատրության խնդիրն է։ Այո, գուցե մենք ազգովին պիտի մտածենք, կոռուպցիայի դեմ պայքարը համարենք առաջնահերթ գործ, եւ դուք էլ օգնեք մեզ, ԱԺ-ին։ Եթե պետության միջոցները չեն ներում բոլորին բարձր աշխատավարձ վճարել, պետք է գոնե դատավորներին ու ոստիկանությանը այդ աշխատավարձը վճարել։ Չգիտեմ, այդ գիտակցությունը այսօր հնարավո՞ր է սերմանել, թե՞ ոչ։ Հանուն ձեզ, հանուն մեր ժողովրդի բարօրության դա պետք է անել։ Ի դեպ, մեր հարեւան Վրաստանն արդեն համարձակորեն գնացել է այդ քայլին։ Թեեւ աշխատավարձերն ավելի ցածր են, քան մեզ մոտ, բյուջեն ըստ շնչի ավելի ցածր է, քան մերը, բայց նրանք դատավորներին, օրինակ, նշանակել են շուրջ 300 դոլար աշխատավարձ։ Սա