Էջ:Ընտրանի.djvu/619

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բերակը չի ընդունվում, այսինքն իրագործելի չէ, այսօր պետք է փորձ կատարել իրագործել լուծման «փուլ առ փուլ» տարբերակը։ Ըստ էության այդ փուլերն ընդգրկում են այն երկու բաղադրամասերը, որ կային փաթեթային լուծման ժամանակ, բայց դրանք ժամանակի մեջ իրարից հեռացվում են։ Առաջին փուլում իրականացվում է այն, ինչ ես ասացի, իսկ կարգավիճակի հարցն, ըստ էության, հետաձգվում է մինչեւ այն ժամանակը, քանի դեռ չի իրականացել եւ չի կիրառվել առաջին փուլը։

Այսօր ես կարող եմ միջնորդների նոր առաջարկը դիտել որպես «փուլ առ փուլ» մոտեցման առաջարկ։ Եղել են հայտարարություններ, թե իբր Ադրբեջանում դա արդեն ողջունել են եւ այլն, եւ այլն։ Չգիտեմ։ Ես չեմ ուզում շտապել։ Ես չեմ հավատում այդ ողջույններին, մինչեւ չլինի գրավոր պատասխանը։ Բայց պայմանավորվածություն կա, որ երկու-երեք շաբաթվա ընթացքում բոլոր կողմերն իրենց գրավոր կարծիքը պետք է հայտնեն միջնորդների այս վերջին առաջարկի վերաբերյալ։ Դրանից հետո միջնորդները կքննարկեն այս կարծիքները եւ եթե տեսնեն, որ կողմերի մոտեցումներն ընդհանրություններ ունեն, դա կդիտվի որպես բանակցությունների հիմք։ Իհարկե բացարձակ ընդհանրություն չի կարող լինել, եւ դա բնական է։ Նույնիսկ թռուցիկ հայացքով երեւում է, որ կան լուրջ վերապահումներ, եւ մենք էլ ստիպված պիտի լինենք վերապահումներ կատարել։ Դա կանեն բոլոր կողմերն էլ, բայց եթե միայն վերապահումներով սպառվի գործը, իսկ հիմնականում կողմերն ավելի շատ ընդհանրություններ դրսեւորեն, ես վստահ եմ՝ դա արդեն իրոք կդիտվի բանակցությունների հիմք։ Ես խնդրում եմ ուշադրություն դարձնել այս բառի վրա, չշփոթել կարգավորման հիմքի հետ, մի բան է բանակցությունների հիմքը, մի բան՝ կարգավորման հիմքը։ Կարծում եմ, սա այն միջոցն է, որը ե՛ւ միջնորդների գործն է թեթեւացնում, ե՛ւ հակամարտող կողմերի դեմքն է փրկում։ Նրանց հնարավորություն է տալիս կառուցողականություն դրսեւորել, սկսել բանակցությունները, բայց դեռեւս լուրջ պարտավորություններ չստանձնել՝ առաջարկներն ընդունելով ընդամենը որպես բանակցությունների, այլ ոչ թե որպես կարգավորման հիմք։ Եթե՝ գտնվի ընդհանրությունների մի այնպիսի կրիտիկական մասսա, որը հնարավորություն կտա սկսել բանակցությունները, ես կարծում եմ՝ դա կհաջողվի։ Մի քիչ էլ համբերենք, եւ մեկ ամսվա ընթացքում պարզ կլինի՝ արդյո՞ք հաջողվում է այս առաջարկի