Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/620

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իրականացումը, թե՞ կրկին կողմերի տեսակետներն այնքան հակադիր են, որ պետք է նորից մտածել եւ շարունակել մաքոքային դիվանագիտությունը, մինչեւ գտնվի բանակցությունների հիմքը։

ԳԵՒՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Լրագրողների համազգային «Նավասարդ» ակումբ ― Պարոն Նախագահ, անցումային փուլում ամենաերկարը պաշտոնավարած վարչապետի իրականացրած տնտեսական քաղաքականության վերաբերյալ այսօր քաղաքական, իշխանական շրջանակներում ընդունվում է, որ սխալվել են նրան հավատալու առումով, եւ Դուք էլ ՀՀՇ համագումարներից մեկում ասացիք, որ իշխանության գալու պահին բավարար փորձառություն չունեիք եւ հիմա փորձ եք ձեռք բերել։ Այս ենթատեքստում ինչպե՞ս եք այսօր գնահատում Հայաստանի կառավարության, Ազգային ժողովի, դատա-իրավական համակարգի եւ ՀՀՇ-ի գործունեությունը։

― Դուք մի ամբողջ զեկուցման նյութ նշեցիք։ Առաջին հարցը վերաբերում էր Բագրատյանին։

Իմ կարծիքով, եթե այդ մարդը երեք տարի աշխատել է որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, նշանակում է, որ հիմնականում նրա աշխատանքն ինձ բավարարել է. երեք տարի դեռեւս ոչ մի այլ վարչապետ չի աշխատել Հայաստանում։ Ես Հրանտ Բագրատյանի գործունեությունը չափազանց բարձր եմ գնահատում։ Այն, ինչ նա արել է այդ ծանր տարիներին, ինձ համար անուրանալի է։ Նախ եւ առաջ նկատի ունեմ նրա գործունեությունը օպերատիվ ղեկավարման առումով, երբ մենք հայտնվեցինք ճգնաժամային վիճակում։ Շրջափակումները նոր երեւույթ էին, դրանց հաղթահարման մեխանիզմները դեռ ձեւավորված չէին, Իրանի հետ հարաբերությունները նոր-նոր էին սկսվում, եւ այդ պայմաններում կառավարությունը գործադրեց ահռելի ջանքեր ու կարողացավ ապահովել մեր ժողովրդի կենսագոյությունը։ Ինչպես ասացի՝ ես այստեղ չեմ կարող ուրանալ Հրանտ Բագրատյանի դերը։ Սա՝ մեկ։ Եւ երկրորդ՝ անգնահատելի է Հրանտ Բագրատյանի համարձակությունն ու պրոֆեսիոնալիզմը (թեկուզ սխալներով հանդերձ) լուրջ ազատական ռեֆորմների, տնտեսական բարեփոխումների իրականացման գործում։ Հիմա կասեք՝ եթե այսքան գովում եմ, ապա ինչո՞ւ հանեցի։ Ուղղակի ամեն մարդ իր ժամանակն ունի։ Այդ ժամանակն