Էջ:Ընտրանի.djvu/627

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


(խոսքս հոգեկան հիվանդների մասին չէ) եւ ժողովրդի առջեւ հանդես գալ կոնկրետ հաշվարկված ծրագրով։

Չսպասելով դրան, ես այսօր էլ պատրաստ եմ լրջորեն քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ցանկացած բանական առաջարկ, համաձայն եմ ցանկացած մակարդակի հրապարակային բանավեճի։

Սակայն բանավեճը կարող է առարկայական լինել միայն նախապես կողմնորոշվելով մի քանի ելակետային դրույթների շուրջ, այն է.

- Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի պատերազմի, թե՞ խաղաղ բանակցությունների միջոցով.

- հնարավո՞ր է, արդյոք, հավերժորեն կամ թեկուզ երկար ժամանակով պահպանել ստատուս-քվոն եւ Ղարաբաղի խնդրի չկարգավորված վիճակը.

- Ղարաբաղին եւ Հայաստանին ձեռնտու է հարցի կարգավորված, թե՞ չկարգավորված վիճակը.

- հարցը պետք է լուծվի փոխզիջումով, թե՞ կողմերից մեկի պարտությամբ, եւ այդ դեպքում ո՞վ է լինելու պարտվող կողմը։

Այս դրույթների շուրջ ես հստակ կերպով արտահայտվել եմ բազմիցս եւ այսօր էլ պնդում եմ, որ՝

- պատերազմը պետք է բացառվի, ուստիեւ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի միայնումիայն խաղաղ բանակցությունների միջոցով.

- ստատուս-քվոն երկար ժամանակով պահպանել հնարավոր չէ, որովհետեւ դա թույլ չեն տա ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ էլ Հայաստանի տնտեսական կարողությունները.

- Ղարաբաղին եւ Հայաստանին ձեռնտու չէ հարցի չկարգավորված վիճակը, որովհետեւ դա զգալիորեն խոչընդոտում է Հայաստանի, հետեւաբար նաեւ Ղարաբաղի տնտեսական զարգացմանը, բարդություններ ստեղծում միջազգային հանրության եւ մանավանդ հարեւան երկրների հետ հարաբերություններում, որոնք կարող են ճակատագրական նշանակություն ունենալ.

- Ղարաբաղի հարցի լուծման միակ տարբերակը փոխզիջումն է, որը նշանակում է ոչ թե մի կողմի հաղթանակ եւ մյուսի պար