Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/638

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նախարարների խորհրդի առաջիկա նիստը, որը կայանալու է այս տարվա դեկտեմբերին Կոպենհագենում, ապա մեզ լուրջ բարդություններ կարող են սպասել։

Դավադրությունը բացառվում է

Ընդդիմության կողմից փորձ է արվում ստեղծել նաեւ այն տպավորությունը, թե համանախագահների կողմից Ղարաբաղի դեմ դավադրություն է կազմակերպվում, որին ապաշնորհության պատճառով կամ դավաճանական դիտավորությամբ մասնակցում է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Նման տպավորության ստեղծման նպատակով մասնավորապես շահարկվում է բանակցությունների գաղտնիության հանգամանքը, թեեւ այդ մտավախությանը, կարծում եմ, ես սպառիչ կերպով անդրադարձել եմ ՀՀՇ 9-րդ համագումարի իմ ելույթում։ Ստիպված եմ կրկնել ելույթի համապատասխան հատվածը.

«Գաղտնին անպայման դավադրություն չի նշանակում։ Սա պարզապես միջազգային դիվանագիտական պրակտիկա է՝ հեշտացնելու համար բանակցությունների գործ ընթացը, այն հեռու պահելով ավելորդ աղմուկից ու պրոպագանդիստական շահարկումներից։ Բավական է հիշեցնել, որ արաբա-իսրայելյան կարգավորման ներկա գործընթացին նախորդել են տարիներ տեւած գաղտնի բանակցություններ։

Հասկանալի է, որ գաղտնի է ընթանալու միայն բանակցությունների փուլը, իսկ համաձայնությունների կայացումից հետո, բայց վերջնական պայմանագրերի ստորագրումից առաջ, կարգավորման ծրագիրը, բնականաբար, ներկայացվելու է ինչպես մեր, այնպես էլ Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների դատին…

Մի բանում ձեզ կարող եմ լիովին վստահեցնել. Հայաստանը երբեւէ չի ստորագրի որեւէ փաստաթուղթ, որ ի տակ չի լինի նաեւ Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը» («Հայաստանի Հանրապետություն», 15 հուլիսի, 1997թ.)։

Թվում է, թե քիչ թե շատ տրամաբանող եւ տարրական մտավոր կարողություններ ունեցող մարդկանց համար ասված է ամեն ինչ։ Բայց աճպարարության սովոր եւ ժողովրդին մոլորության մեջ գցելու տենդով տառապող մարդկանց համար ի ՜նչ փույթ հաշվի նստել տրամաբանության կամ ընդհանրապես բանականության հետ, երբ կարելի է ընդդիմախոսի խոսքերն աղավաղելու եւ երեւակայական վերագրումներ կա