այդ տարբերակը, համանախագահներն ստիպված են եղել կողմերին առաջարկել փուլային լուծում։
Ասուլիսում իմ կողմից մասնավորապես ասված է. «Ըստ էության ի՞նչ տեղի ունեցավ։ Միջնորդներն էլ, մենք բոլորս էլ համոզվեցինք, որ այսօր Ղարաբաղը եւ Ադրբեջանը պատրաստ չեն քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որովհետեւ նրանցից յուրաքանչյուրն ունի այդ կարգավիճակի մասին իր սեփական պատկերացումը, որը կտրուկ հակադրվում է հակառակորդի տեսակետին։ Այս հարցում բոլորը համոզվեցին։ Ես կարծում եմ, ընտրվեց միակ իրատեսական մոտեցումը։ Եթե լուծման նման տարբերակը չի ընդունվում, այսինքն իրագործելի չէ, այսօր պետք է փորձ կատարել իրագործել լուծման «փուլ առ փուլ» տարբերակը» («Հայաստանի Հանրապետություն», 27 սեպտեմբերի, 1997թ.)։
Մերժելով նախ փաթեթային, ապա՝ փուլային լուծումները եւ այսօր առաջարկելով կրկին վերադառնալ փաթեթային տարբերակին, ղարաբաղյան կողմն անհարմար դրության մեջ է դրել թե՛ Ղարաբաղը, թե՛ Հայաստանը։ Այնուամենայնիվ, վիճակը ես ողբերգական կամ փակուղային չեմ համարում, քանի որ հնարավոր է այդ երկու տարբերակները հեշտությամբ համատեղել։ Գաղափարը շատ պարզ է. բանակցությունների արդյունքում ստորագրվում է կարգավորման փուլային տարբերակը, բայց այն կիրառվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումից հետո։ Դրանով Ղարաբաղը միջազգային հանրությանն ապացուցում է իր կառուցողականությունը, ցույց է տալիս, որ ոչ մի մտադրություն չունի պահպանել գրավված տարածքները, իսկ մյուս կողմից՝ լուրջ առաջխաղացում է արձանագրվում կարգավորման գործընթացում, եւ վերսկսվում են շուրջ մեկ տարի ընդհատված բանակցությունները[1]։
Գլխավորն այսօր ընդհատված բանակցությունների վերսկսումն է, որի համար անհրաժեշտ է կարճ ժամանակում վերջիվերջո հակամարտող կողմերի միջեւ համաձայնեցնել բանակցությունների հիմք հանդիսացող փաստաթղթի նախագիծը։ Եթե դա տեղի չունենա մինչեւ ԵԱՀԿ
- ↑ Հրապարակումներում «Գաղափարը շատ պարզ է ․․․ ընդհատված բանակցությունները» հատվածը վրիպմամբ դուրս է մնացել։ Վերականգնում ենք ըստ ձեռագրի։