սում է համակողմանի համագործակցության ծավալում քաղաքական, տնտեսական, ռազմական եւ մարդասիրական ոլորտներում։ Այդ պայմանագրի ոգու անմիջական դրսեւորումը պետք է համարել, մասնավորապես, Արմռուսգազարդ բաժնետիրական ընկերության ստեղծումը, որի նշանակությունը դուրս գալով զուտ ներհայաստանյան շրջանակներից, մոտ ապագայում ձեռք է բերելու տարածաշրջանային արժեք։
Ամփոփելով 1997 թվականի հիմնական արդյունքները, չպետք է անտեսել նաեւ կրթության, գիտության եւ մշակույթի բնագավառում նկատվող որոշակի աշխուժացումը, որի վկայությունն են մեր արվեստի գործիչների բազմաթիվ հյուրախաղերը, թատրոնների նոր ներկայացումները, նկարչական ցուցահանդեսները, հարյուրավոր գեղարվեստական ու գիտական հրատարակությունները։ Բարձր գնահատանքի են արժանի հրաշալի կազմակերպված բուհական ընդունելության քննությունները եւ Եղիշե Չարենցի ու Հովհաննես Բաղրամյանի հոբելյանական շքեղ միջոցառումները։
Նոր տարին, այսպիսով, մենք դիմավորում ենք որոշակի դրական լիցքով եւ հուսադրիչ նախադրյալներով, բայց նաեւ առկա խնդիրների լրջության ողջ գիտակցությամբ։ Իշխանության բոլոր կառույցներից՝ խորհրդարանից, կառավարությունից, մարզպետարաններից եւ համայնքային մարմիններից դեռեւս հսկայական ջանքեր են պահանջվում երկրի սոցիալ-տնտեսական կյանքը բնականոն հունի մեջ դնելու ուղղությամբ։ Մասնավորապես, իրենց լուծմանն են սպասում արտադրության խթանման, ներդրումների ապահովման, աշխատատեղերի ստեղծման եւ տարածաշրջանային համագործակցության զարգացման ցավոտ խնդիրները։ Կարեւորելով մեր հայրենակից Քըրք Քըրքորյանի ստեղծած եւ սենատոր Դոուլի գլխավորած ներդրումային հիմնադրամի դերը, չպետք է կարծել, սակայն, որ այն դառնալու է բոլոր նշված խնդիրների լուծման բանալին։
1998 թվականի կարեւորագույն խնդիրներից է նաեւ դատա-իրավական բարեփոխումների ծրագրի իրականացումը։ Բարեփոխումների պետական խորհրդի գործունեությունը, համապատասխան օրենքների մշակման եւ ընդունման ընթացքը, ինչպես նաեւ անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացումը հույս են ներշնչում, որ այդ համալիր