Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/645

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծրագիրը իրականություն կդառնա սահմանված ժամկետներում եւ ամբողջ ծավալով։

Նոր տարում լուրջ ակնկալիքներ կան նաեւ արտաքին քաղաքականության բնագավառում։ Հայաստանը, ամենայն հավանականությամբ, շուտով կդառնա Առեւտրի համաշխարհային կազմակերպության եւ Եւրոպական խորհրդի լիարժեք անդամ, որը պետք է դիտել որպես կարեւոր քայլ միջազգային համակարգերում երկրի ինտեգրացման ուղղությամբ։

Արտաքին քաղաքականության մեջ, սակայն, Հայաստանի համար ամենապատասխանատու խնդիրը եղել եւ մնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն ու շրջափակումների վերացումը, քանզի ակնհայտ է, որ առանց այդ խնդրի լուծման անհնար է խոսել պետականության վերջնական կայացման եւ երկրի բնականոն տնտեսական զարգացման մասին։

Ամանորյա ուղերձը, կարծում եմ, պատշաճ առիթ է մեկ անգամ եւս ներկայացնելու Հայաստանի հստակ տեսակետն այս հարցում.

- հակամարտող կողմերը պետք է խստիվ պահպանեն առկա զինադադարը եւ զերծ մնան պատերազմական գործողությունների վերսկսման որեւէ մտադրությունից.

- հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով, փոխզիջման հիման վրա, որի էությունը միջազգային իրավունքի երկու հակադիր սկզբունքների՝ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման հաշտեցումն է.

- Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն երաշխավորված հատուկ կարգավիճակը պետք է ապահովի նրա ժողովրդի անվտանգությունը, լիակատար վարչական ինքնուրույնությունը, ազատ կենսագործունեությունն ու արժանապատիվ կյանքը.

- Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի շրջանակներում, համանախագահ երկրների առաջարկների եւ երեք հակամարտող կողմերի համաձայնության հիման վրա։ Այս առումով ԵԱՀԿ նախարարների խորհրդի կոպենհագենյան հանդիպումը պետք է գնահատվի ոչ թե որպես որեւէ կողմի ձեռքբերում կամ անհաջողություն, այլ բանակցային գոր