Այս էջը սրբագրված է
ԵԼՈՒՅԹ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏՈՒՄ
Նախքան բուն ելույթին անցնելը, կարծում եմ, ավելորդ չէ ամփոփ ձեւով ներկայացնել երկու օրվա ընթացքում այստեղ հնչած որոշ կարծիքներ, որոնք կարեւոր են քննարկվող հարցի համակողմանի լուսաբանման տեսակետից։ Նախապես ներողություն եմ խնդրում, եթե այդ ամփոփումը որոշ դեպքերում չի ապահովում կարծիքների բառացի վերարտադրությունը. համենայն դեպս դրանց բովանդակության ճշգրտությունը ես երաշխավորում եմ։ Եւ այսպես.
«Շրջափակումները չեն ազդում Հայաստանի տնտեսական զարգացման վրա։ Ամեն ինչ կախված է կառավարության աշխատանքի ճիշտ կազմակերպումից եւ ուժերի մոբիլիզացիայից» (Ռ. Քոչարյան, Վ. Սարգսյան).
«Ղարաբաղյան հակամարտությունը խոչընդոտ չէ արտասահմանյան ներդրումների համար։ Ներդրումների հոսքի ապահովումը կախված է ակտիվ ու լայնամասշտաբ մարկետինգային քաղաքականությու
- ↑ Նիստն ընթացել է երկու օր (հունվարի 7 – 8), օրակարգում՝ «Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ուղիները»։ Նիստին մասնակցել են՝ Լեւն Տեր֊Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Հարությունյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վազգեն Սարգսյանը, Սերժիկ Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը, Արկադի Ղուկասյանը, Լեոնարդ Պետրոսյանը, Օլեգ Եսայանը, Սամվել Բաբայանը, Արա Սահակյանը, Կարապետ Ռուբինյանը, Տեր֊Հուսիկ Լազարյանը, Վարդան Օսկանյանը, Շահեն Կարամանուկյանը, Լեւոն Զուրաբյանը, Հովհաննես Իգիթյանը, Բագրատ Ասատրյանը։ Սույն հրապարակման մեջ դուրս են թողնված պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները։