Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/648

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նից, մասնավորապես ինտերնետի հնարավորությունների մաքսիմալ օգտագործումից» (Ռ. Քոչարյան).

«Հայաստանի բյուջեն կարելի է երկու-երեք անգամ մեծացնել՝ պայքարելով ստվերային տնտեսության դեմ եւ խստացնելով հարկերի հավաքման պրոցեսը» (Ռ. Քոչարյան, Վ. Սարգսյան).

«Սփյուռք – Հայաստան հարաբերությունների սերտացման դեպքում Սփյուռքից կարելի է ստանալ տարեկան 400–500 միլիոն դոլարի օգնություն» (Ռ. Քոչարյան, Վ. Սարգսյան).

«Արտագաղթն այլեւս չի սպառնում Հայաստանին, եւ ընդհակառակը՝ արդեն դիտվում են ներգաղթի միտումներ։ Դրա ապացույցն է այն, որ եթե անցյալ տարի դպրոցներում երեք-չորս առաջին դասարաններ էին բացվում, ապա այս տարի բացվել են վեց-յոթ դասարաններ» (Ռ. Քոչարյան).

«Հնարավոր չէ Հայաստանը լրիվ մեկուսացնել։ Մեզ կօգնեն Ռուսաստանը եւ Իրանը։ Իսկ եթե ինչ-ինչ պատճառներով Ռուսաստանը դադարեցնի զենքի մատակարարումը, ապա մենք զենք կստանանք Իրանից» (Վ. Սարգսյան).

«Իսրայելի օրինակը ցույց է տալիս, որ կարելի է զարգանալ նաեւ մեկուսացման պայմաններում» (Ռ. Քոչարյան).

«Ղարաբաղյան կարգավորման պրոցեսում պետք է վարել ակտիվ սառեցման քաղաքականություն» (Վ. Սարգսյան, Ս. Սարգսյան).

«Ղարաբաղի հարցում հիմա կարիք չունենք փոխզիջման գնալու։ Կզիջենք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք» (Վ. Սարգսյան).

«Ղարաբաղում ստատուս-քվոյի պահպանումը մեզ համար վտանգավոր չէ» (Ա. Ղուկասյան).

«Ապաշրջափակումը հնարավոր չէ ապահովել. ցանկացած պատրվակով Ադրբեջանը կարող է խախտել այն» (Ա. Ղուկասյան).

«Փուլային տարբերակը կարող է մեծացնել պատերազմի վտանգը։ Նոր դիրքերը մեզ համար դժվար կլինի ամրացնել» (Ս. Սարգսյան).

«Փուլային տարբերակը Ղարաբաղի ժողովուրդը վատ կընկալի, Ղարաբաղում արտագաղթ կսկսվի» (Օ. Եսայան).

«Մենք համոզված ենք, որ կարող ենք անկախ լինել. մեզ համար անընդունելի է մնալ Ադրբեջանի կազմում» (Լ. Պետրոսյան).