Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/650

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կումների հարուցած դժվարություններն ու դիմագրավելով միջազգային աճող ճնշումները։ Կարող եք ինձ հոռետես համարել, բայց ես չեմ հավատում նման հրաշքի։ Եւ ահա, թե ինչու։

Վերջին տարիների մակրոտնտեսական ցուցանիշների ուսումնասիրությունն ինձ բերել է այն համոզման, որ Հայաստանն իր տնտեսական զարգացման մեջ արդեն բախվում է, կարելի է ասել, ֆիզիկական լիմիտների, որոնք կախված չեն կառավարության գործունեության արդյունավետությունից կամ այլ սուբյեկտիվ գործոններից։ Թե ինչ լիմիտների մասին է խոսքը, ես կասեմ հետո, իսկ առայժմ դիտարկենք այդ մակրոտնտեսական ցուցանիշները.

1994 1995 1996 1997*
ՀՆԱ֊ի աճը նախորդ տարվա նկատմամբ 5.4% 6.9% 5.8% 3%
Արդյունաբերության աճը նախորդ տարվա նկատմամբ 5.3% 1.5% 1.4 % 1%
Արտահանման աճը նախորդ տարվա նկատմամբ 38% 25% 7.2% -20%
Ներմուծման աճը նախորդ տարվա նկատմամբ 54.9% 71.1% 27% 4%

* 1997թ․ տվյալները նախնական են․

Աղյուսակից պարզորոշ կերպով երեւում է, որ թեեւ գրեթե բոլոր ցուցանիշների գծով աճը դեռեւս շարունակվում է, բայց արդեն առկա է նրա տեմպի դանդաղեցման ակնհայտ միտում։ Եւ ամբողջ դժբախտությունն այն է, որ այս պրոցեսը ոչ միայն շարունակվելու է, այլեւ մեկ-երկու տարուց մեր տնտեսության մեջ դրսեւորվելու են նաեւ անկման միտումներ։

Ի՞նչն է պատճառը։ Արդյո՞ք մեր վատ աշխատանքը, արդյո՞ք տնտեսական բարեփոխումների ձախողումը կամ դանդաղեցումը։ Չեմ ժխտում, որ այստեղ կան ռեզերվներ, եւ որ մեր աշխատանքի բարելավման ու վերափոխումների արագացման շնորհիվ կարելի է հասնել որոշ դրական տեղաշարժի։ Բայց միեւնույն է, դա չի կարող էապես ազդել Հայաստանի տնտեսական զարգացման վրա, քանի որ երեւույթն, իմ կարծիքով, կախված է շատ ավելի օբյեկտիվ ու խորքային գործոններից։

Այդ գործոններն են, ահա, որ ես կոչում եմ Հայաստանի տնտեսական զարգացման ֆիզիկական լիմիտներ։ Դրանք են՝ ղարաբաղյան հակամարտության պատճառով խորացող Հայաստանի քաղաքական մեկուսացումը, շրջափակումները եւ արտասահմանյան ներդրումների բացակայությունը։ Քանի դեռ չեն վերացել այդ գործոնները, ինչպիսի