Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/666

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Շարժման գաղափարական սկզբունքների վրա ստեղծված՝ անկախ պետության ճարտարապետն էր ու առաջին ղեկավարը, Հայաստանի Հանրապետության առաջին եւ հիմնադիր Նախագահը, պետականության կայացման ու հաղթանակների շրջանի առաջնորդը։ Այսինքն՝ նրա անվան հետ է անքակտելիորեն կապված 1988 թվականից սկսվող դարաշրջանը։

Հայաստանի Հանրապետության Հիմնադիր-նախագահի գործունեության գնահատումը միայն իր անձին չի վերաբերում։ Քանզի խոսքն իրականում ոչ միայն անհատի, այլ առաջին հերթին գործնական քաղաքականության հիմքում դրված նոր՝ մարդակենտրոն արժեքային համակարգի, ժողովրդի աշխարհընկալման ու ինքնընկալման նոր սկզբունքների ու չափորոշիչների, իրատես քաղաքական մտածողության եւ իրական քաղաքական դպրոցի, պետական մտածելակերպի ու պետական գործչի կերպարի հասարակական ընկալման մասին է։ Արժեքների եւ իրողությունների հասարակական ընկալման այն հիմքի մասին, որը երկրի ու ժողովրդի գոյատեւման, պետականության պահպանման, պետական ազգի զարգացման, բարգավաճման ու հարատեւման, յուրաքանչյուր քաղաքացու ու անհատի արժանապատիվ ու իմաստավորված կյանքի ապահովման նախապայմանն է։ Այսինքն՝ առաջին հերթին այս ամենը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը եւ նրա յուրաքանչյուր քաղաքացու՝ ամենաառարկայական առումով ու ամենաուղղակի կապով։ Դրանով են պայմանավորված եղել մեր հաղթանակները, անկախ պետականության հիմնադրման եւ կայացման պատմությունը, դրանով է պայմանավորված մեզանից յուրաքանչյուրի այսօրվա կյանքը, դրանով են պայմանավորվելու մեր վաղն ու ապագան։

* * *

Լեւոն Տեր-Պետրոսյանը ծնվել է 1945թ. հունվարի 9-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում, մուսալեռցի ծնողների ընտանիքում, մեկ տարեկանում ընտանիքի հետ հայրենադարձվել Հայաստան։ Կրթությամբ արեւելագետ է. 1968թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի արեւելագիտության բաժինը, ասպիրանտուրան անցել է Ս. Պետերբուրգում։ Աշխատել է նախ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, ապա Մատենադարանում՝ որպես գիտնական-քարտուղար եւ ավագ գիտաշխատող։ 1987թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական