Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/667

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աստիճան։ Նաեւ պատմաբան է՝ քաջատեղյակ Հայոց եւ համաշխարհային պատմությանը[1]։ Մինչեւ 1988 թ. նա արդեն լայն ճանաչում ունեցող գիտնական էր՝ հեղինակ տարբեր լեզուներով հրապարակված ավելի քան 70 գիտական աշխատությունների։ 1985 թվականից ԽՍՀՄ արեւելագետների ընկերակցության, 1988-ից՝ Հայաստանի գրողների միության, 1989-ից՝ Ֆրանսիական Ասիական ընկերության, 1991-ից՝ Վենետիկի Մխիթարյան ակադեմիայի անդամ է, 1990 թվականին ստացել է Լա Վեռնի, 1994-ին՝ Սոֆիայի, 1996-ին՝ Սորբոնի, նույն թվականին նաեւ Ստրասբուրգի համալսարանների պատվավոր դոկտորի կոչում։

Քաղաքական մկրտությունը Լեւոն Տեր-Պետրոսյանն ստացել է 1960-ական թվականների ուսանողական շարժումներին ու բողոքի ցույցերին մասնակցելով, ինչի համար 1966 թ. ապրիլի 24-ին ձերբակալվել է եւ ենթարկվել 10-օրյա վարչական կալանքի։ Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերից, որպես Մատենադարանի «Ղարաբաղ» ենթակոմիտեի նախագահ, նահայտնվեց իրադարձությունների կենտրոնում, Շարժման առաջին ղեկավարների հետ եռանդուն համագործակցության մեջ։ 1988թ. մայիսից նա նոր ստեղծված «Ղարաբաղ» կոմիտեի («Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտե») անդամ էր։ 1988 թվականի դեկտեմբերի 10-ին ձերբակալվեց եւ մինչեւ 1989 թվականի մայիսի վերջը «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ շինծու մեղադրանքով պահվեց Մոսկվայի «Մատրոսսկայա տիշինա» բանտում։ 1989 թ. օգոստոսին ընտրվեց ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ապա՝ ԳԽ Նախագահության անդամ։ Գերագույն խորհրդի պատգամավոր է ընտրվել նաեւ 1990 թ. մայիսին։ Նույն թվականի օգոստոսի 4-ին, որպես ժողովրդավարական ուժերի ներկայացուցիչ, ընտրվեց Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ, ինչով եւ Հայաստանում վերջնականորեն արձանագրվեց ժողովրդավարական ուժերի հաղթանակը եւ կոմունիստական իշխանության ավարտը։ 1991 թ. Հոկտեմբերի 16-ին համաժողովրդական ընտրությամբ եւ ուղիղ քվեարկությամբ, ձայների ջախջախիչ մեծամասնությամբ նաընտրվեց Հայաստանի Հանրապետության Նախագահ։ 1990 թվականից որպես նախագահ (1994-1995-ին որպես համանախագահ), ղեկավարեց Սահմանադրական հանձնաժողովը, որի

  1. Վերջերս հրապարակվեց նրա «Խաչակիրները եւ հայերը» ծավալուն ուսումնասիրության առաջին ստվար հատորը, առաջիկայում կհրապարակվի նաեւ երկրորդը։