Էջ:Ընտրանի.djvu/675

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խակի՝ ընտրությունների նախորդ ամիսներին, Լեւոն Տեր-Պետրոսյանն էր Հայաստանում՝ կոմունիստական մամուլի եւ «ազգային մտավորականության» , Սփյուռքում՝ դաշնակցական մամուլի քննադատության առաջին, եթե ոչ միակ թիրախը։ Սա նույնպես հասկանալի էր, քանզի, ինչպես ասացինք, հիմնականում նրա ուսերին էր գաղափարական պայքարի ծանրությունը թե՛ առաջին, թե՛ երկրորդ ուղղությամբ։ Այդ ,ընտրությունը ե վկայող անհերքելի մի փաստարկ ներկայացվեց 1990-ի մայիսի 19-ին՝ ԳԽ-ի ընտրության նախորդ օրը. իշխանությունը հրապարակ հանեց ծանր հրետանին՝ վնասազերծելու իր համար երկու ամենամեծ վտանգները։ Հրապարակվեց երկու ընդարձակ հոդված՝ Լենդրուշ Խուրշուդյանը՝ ընդդեմ ՀՀՇ-ի, եւ Սիլվա Կապուտիկյանը՝ ընդդեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի, այսինքն՝ ընդդեմ Շարժման ու նրա իրական ղեկավարի։ Օրն էլ պատահական չէր ընտրված. հաջորդ օրը՝ մայիսի 20-ին անհնար էր այդ հարձակումներին պատասխանել. քվեարկության օրը քարոզչությունն օրենքով արգելված էր[1]։

Սակայն ոչինչ չօգնեց։ Բնական իր ընտրությունը վաղուց կատարել էր նաեւ ժողովուրդը։ Չնայած կոմունիստական իշխանության, նրա սպասարկուների եւ ,ազգային մտավորականության ե գործադրած համառ ջանքերին, Շարժումն ընտրություններում հաղթեց եւ խորհրդարանում հարաբերական մեծամասնություն ստացավ։

Հաղթանակը վերջնական կլիներ, եթե Շարժման ներկայացուցիչն ընտրվեր Գերագույն խորհրդի նախագահ։ Շարժումը, «Ղարաբաղ» կոմիտեն կանգնած էին դե-ֆակտո առաջնորդին դե-յուրե «բացահայտելու» անհրաժեշտության առջեւ։ Թեկնածության առաջադրման նախօրյակին բազմամարդ հանրահավաքն սպասում էր այդ հարցով «Ղարաբաղ» կոմիտեի ու ՀՀՇ վարչության որոշմանը։ Ճիշտ այնպես, ինչպես «Ղարաբաղ» կոմիտեի անդամները համարում էին, որ այդ հարցը լուծում են իրենք՝ քվեարկությամբ, նույն կերպ, նույն պահին նրանց որոշմանն սպասող հարյուրհազարանոց հանրահավաքի յուրաքանչյուր մասնակից նույն զգացումն ուներ ինքն իր մեջ։

  1. Թե ինչպիսի հետեւանք ունեցավ այս «լավ նախապատրաստված» քայլը, վկայում է այն ուշագրավ փաստը, որ ԳԽ պատգամավորության թեկնածու առաջադրված նույն Խուրշուդյանն ու Կապուտիկյանը ընտրություններում ստացան, համապատասխանաբար, 30 եւ 60 ձայն։ Ակներեւաբար՝ նրանք ձայներ էին կորցրել հենց այդ հրապարակումների պատճառով։