ում ու մինչեւ վերջ, ուստի եւ առաջին հերթին հենց նրա նկատմամբ ձեւավորվեց այդ թշնամանքը:
Բնական ընտրությամբ
«Ղարաբաղ» կոմիտեն, ինչպես ասվեց, ձեւական առումով չուներ ղեկավար։ Առավել եւս որեւէ մեկը երբեք չհավակնեց իրեն Շարժման առաջնորդի կամ ղեկավարի դեր վերագրել։ Սակայն, ինչպես բնության մեջ ամենուր, չէր կարող տեղի չունենալ բնական ընտրություն՝ բոլոր կարգի ընտրությունների մեջ ամենահավաստին, ամենաօրինականն ու ամենաանկողմնակալը։ Իսկ այդպիսի ընտրության հիմքում ընկած է լինում բերած իրական նպաստի, ունեցած իրական արժանիքների եւ դրսեւորած իրական կարողությունների՝ յուրաքանչյուրի կողմից տրված անաչառ գնահատականը։ Ըստ այսմ՝ Շարժման բազմահազար մասնակիցների ընկալումներում Կոմիտեի անդամների մեջ Լեւոն Տեր-Պետրոսյանի դերն ու կարգավիճակը հետեւողականորեն առանձնանում էր։ Դա անմիջապես նկատել է նաեւ դրսի չեզոք հայացքը. «Ղարաբաղ» կոմիտեն, բաղկացած լինելով 11 անդամներից… ձգտում է կազմավորվել որպես հստակ քաղաքական նպատակներ ունեցող շարժում։ Խոսքը կոլեկտիվ ղեկավարության մասին է, թեպետ ներկայումս Կոմիտեում իշխում է Լեւոն Տեր-Պետրոսյանի անձնավորությունը, որի հավասարակշռությունը, իրատեսությունը եւ օժտվածությունը նրան դարձնում են Օպերայի հրապարակի հանրության նախընտրելի հռետորը»[1]։
Թող տարօրինակ չհնչի, սակայն Շարժման ղեկավարի բնական ընտրությունն առաջինը կատարել էր հակառակորդների ճամբարը։ Եւ յուրատեսակ այդ ընտրությանն անհնար է կասկածել աչառության ու կողմնակալության մեջ։ Որպես հիմնական թիրախ ընտրվեց Շարժման ղեկավարներից իրենց համար ամենավտանգավորը՝ դրանով իսկ արձանագրելով Շարժման դե-ֆակտո առաջնորդի նրա կարգավիճակը։ Կոմիտեի ձերբակալված անդամներից ամենածանր հոդվածները նախատեսված էին Լեւոն Տեր-Պետրոսյանի համար։ Ասել է թե՝ կենտրոնական իշխանությունները նրա մեջ էին տեսնում ամենամեծ վտանգը։ 1988 թ. ամռանից ի վեր, իսկ ավելի հաճա
- ↑ Ֆրանսիացի վերլուծաբանի հոդվածը տե՛ս «Լը Մոնդ» հանդես, 22հոկտեմբերի, 1988թ.: