Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/693

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


ե) Լեռնային Ղարաբաղի շուրջ «տեղական զինված կազմավորումների» կողմից զբաղեցված տարածքները սկսեցին դիտվել որպես «Հայաստանի կողմից» գրավված տարածքներ (եւ դրանով իսկ կորցրեցին բանակցություններում հաղթաթուղթ լինելու իրենց հատկանիշը),

զ) տնտեսական զարգացման տեմպերով եւ ընդհանուր պոտենցիալով էականորեն հետ մնացինք Ադրբեջանից (իսկ հավասարազորությունը կարեւոր փաստարկ էր բանակցություններում),

է) միջազգային զանազան փաստաթղթերում եւ բարձր պաշտոնյաների բառապաշարում Հայաստանի համար սկսեցին օգտագործվել եւ սովորական դառնալ «օկուպանտ» եւ «ագրեսոր» որակումները (իսկ դրանք որոշակի մտայնություն են արտահայտում)։

Իրատեսությունը որպես հաջողությունների հիմնական գրավական

Հայոց պատմության որեւէ շրջանում, եթե իջնելու չլինենք նրա հեռավոր խորքերը, դժվար է առանձնացնել որեւէ տասնամյակ, որը միաժամանակ պարունակի 1988–1998 թթ. Հետեւյալ հատկանիշները. այդքան հարուստ ու հագեցած լինի իրադարձություններով, այդքան համընդգրկուն ու տեւական լինի ժողովրդական զանգվածի մասնակցությունն ու դերակատարությունը քաղաքական գործընթացներում, այդքան արդյունավետ լինի ձեռքբերումների առումով։

Ինչո՞ւմ էր հաջողությունների գաղտնիքը։

Ազգի, ժողովրդի գոյատեւման ու հարատեւման ապահովումը հենվում է երեք հիմնական պայմանների վրա։ Առաջինը միշտ էլ նրա մեջ առկա որոշակի ներուժն է, որն անհրաժեշտության դեպքում ու ճակատագրական պահերին կարող է արթնանալ ու գործի դրվել։ Միշտ չէ, սակայն, որ պատմության ընթացքում առկա է լինում երկրորդ պայմանը՝ հարմար, նպաստավոր իրավիճակներ, երբ այդ ներուժը գործի դնելով կարելի է դրական արդյունքների հասնել։ Այս երկուսն ըստ էության կարելի է համարել նաեւ օբյեկտիվ պայմաններ։ Սակայն դրանք ո՛չ երկուսը միասին, ո՛չ, առավել եւս, դրանցից յուրաքանչյուրն առանձին, բավարար չեն դրական արդյունքների հասնելու համար։ Անհրաժեշտ է երրորդ՝ սուբյեկտիվ պայմանը. հարմար կամ նպաստավոր պահին ազգի ներուժը գործի դնելու, քաղաքական