Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/707

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կան գործիչ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր կարող բավարարվել միայն անձամբ այդ գայթակղությանը չտրվելով։ Նա անպայման պետք է հրապարակավ կեղծ քաղաքական կատեգորիաներ անվաներ աջ ու ձախ շահարկվող «ազգային գաղափարախոսությունն» ու «ազգային միասնությունը», թեկուզ դրանով իսկ իր դեմ հարուցեր կեղծ-ազգայնականության ու կեղծ-հայրենասերների ողջ բանակի վայնասունը։ Որպես պետական գործիչ նա շատ լավ էր հասկանում, որ դրանք ցանկացած պետականության հիմքերի տակ դրված վտանգավոր ականներ են, որ դրանց վրա պետություն չի հիմնվի, որ դրանց պատճառով պետություն կխարխլվի։

Միայն իշխանության պահպանման հարց ունեցող Նախագահը չէր հայտարարի, որ Հայ Դատը եւ դրանից բխող պահանջատիրությունը չի կարելի դնել պետական քաղաքականության հիմքում, ինչն, իմիջիայլոց, ամենեւին չխանգարեց (ընդհակառակը՝ օգնեց), որ նրա իշխանության շրջանում հողեր ազատագրվեն, սկզբնավորվի Հայկական ցեղասպանության ճանաչումների շարքը…

Պետական գործիչ Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ լավ տարբերակում էր ցանկալին հնարավորից, իրատեսականը՝ երազայինից, եւ շրջափակման կապանքներից ազատվելու, հարեւանների հետ բնականոն հարաբերություններ ունենալու կենսական նշանակությունը երկրի գոյության ու զարգացման համար։

Պարզ քաղաքական գործիչը, եթե միայն իշխանությունը պահելու նպատակ ունի, կարող էր տեղի տալ «հայտնի ուժերի» եւ հասարակական տրամադրվածության առջեւ, այդպես վճռականորեն հանդես չգալ ղարաբաղյան հակամարտությունը լավագույն պահին լուծելու օգտին եւ այն ձգել մինչեւ իր իշխանության ավարտը (վերջին ութ տարիները ցույց տվեցին, որ դա ամենեւին անհնար չէր)։ Սակայն պետական գործիչ Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ լավ հասկանում էր (հասկանում եւ ճգնում էր բացատրել ու համոզել բոլորին), թե այդ դեպքում ինչպիսին են լինելու հետագա զարգացումները. «Կարծում եք՝ դժվա՞ր բան է ժամանակ շահելը, կարծում եք՝ ես չեմ կարող 3-4 տարի, մինչեւ իմ պաշտոնավարման ժամկետի ավարտը, պահպանել ղարաբաղյան ստատուս-քվոն։ Բայց ի՞նչ է լինելու դրանից հետո, ի՞նչ անելանելի վիճակի մեջ է հայտնվելու հաջորդ Նախագահը» (տե՛ս էջ 660)։ Ուստի նա չէր կարող իրեն թույլ տալ՝ իր իշխանությունն ապահովելով, երկիրը եւ ղարաբաղյան հիմնախնդիրն իր հաջորդին փոխանցել այն