վերջնագիր ներկայացնել Ադրբեջանին, ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հայտարարել, որ ոչ մի թիզ հող չենք զիջի եւ այլն… Ես հեշտությամբ կարող էի քաջի ու մեծ հայրենասերի համբավ ձեռք բերել, դառնալ ազգի կուռքը, Հայաստանի ու Սփյուռքի միասնության խորհրդանիշը»: Նա խոստովանում է, որ շատ լավ գիտեր նաեւ փառքի ու հերոսականացման դյուրին ճանապարհը. «Անձնական փառքի կամ հերոսականացման ձգտելու պարագայում ես պարզապես չէի մասնակցի 1996 թ. ընտրություններին, սերունդների աչքում մնալով որպես անկախություն նվաճած, ղարաբաղյան հերոսամարտը շահած, հայկական տարածքներն ընդարձակած Նախագահ,անկախ այն բանից, թե որքան արդարացի է այդ ամենի ինձ վերագրումը։Ինչ փույթ, թե դրանից հետո ինչ կպատահեր եւ ում վրա կընկներ վիճակի վատթարացման պատասխանատվությունը։ Միեւնույն է, իմ վարկանիշը դրանից չէր տուժի, այլեւ ընդհակառակը, թերեւս ավելի շահեր։ Կրկնում եմ, անձնական տեսակետից ինձ համար ամենալավ լուծումը թերեւս այդ էր, բայց դա կլիներ ոչ այլ ինչ, եթե ոչ փոքրոգի դասալքություն, որին, դժբախտաբար թե բարեբախտաբար, սովոր չեմ» (տե՛ս էջ 631)։
Երկրի իրական ղեկավարն ու առաջնորդը՝ պետական գործիչը, իրավունք չունի հայրենասերի ու հերոսի կեցվածք ընդունել։ Երբ նա ճիշտ է ղեկավարում, իրական հայրենասեր է դառնում ու իրեն հերոս է զգում ողջ ժողովուրդը։ Իսկ երբ ղեկավարն է հայրենասիրություն խաղում ու հերոս ձեւանում՝ այդ վեհ զգացումը վերածելով քաղաքական բիզնեսի առարկայի, ժողովուրդն անխուսափելիորեն բարոյալքվում է, պարտվում է ու տապալվում։ Հայաստանի Հանրապետության Նախագահը, որ նաեւ զինված ուժերի գլխավոր հրամանատարն էր, երբեւէ չհավակնեց, եւ ուրիշներին էլ թույլ չտվեց, հաղթանակներն իրեն վերագրել[1]։ Ու նաեւ սրանում էր ղարաբաղյան պատերազմում մեր հաղթանակների ու հաջողությունների, չնայած ծանրագույն պայմաններին՝ ողջ ժողովրդի դրսեւորած աննախադեպ հոգեկան կորովի ու համբերության գաղտնիքը։
Հանրահայտ է կեղծ արժեքների ու կեղծ քաղաքական հասկացությունների շահարկման գայթակղությունն ու դրանից առաջացող վնասը։ Պետա
- ↑ Ճիշտ է՝ «անտեր» մնացած այս ավարի վրա հարձակվեցին եւ առ այսօր այն մեջ-մեջ են անում որեւէ վաստակ ունեցող ու չունեցող բազմաթիվ կազմակերպություններ ու անհատներ, սակայն դա արդեն իրենց բարոյականության խնդիրն է։