Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցավոր դիրքորոշումն արդարացնելու եւ հանրային կարծիքն ապակողմնորոշելու նպատակով։ Ուստի վերջին երկու տարիների ընթացքում հայ ժողովրդի դեմ գործված հանցանքների համար հավասարապես պատասխանատու են ինչպես ադրբեջանական, այնպես էլ կենտրոնական իշխանությունները, որոնք անխուսափ ելիորեն պետք է կանգնեն պատմության դատաստանի առջեւ։

Բաքվում սումգայիթյան ցեղասպանության կրկնությունից հետո այլեւս անհնար է հայ ժողովրդին կերակրել դեմոկրատական վերափոխումների սին պատրանքներով կամ սահմանադրական պայքարի միջոցներով Արցախի խնդիրը լուծելու ծրագրերով, քանի որ երկու տարվա փորձը ցույց տվեց, որ Մոսկվան հաշվի է նստում միայն բիրտ ուժի հետ։ Այլապես անհնար է բացատրել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1989թ. նոյեմբերի 28-ի որոշումը եւ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1990թ. հունվարի 15-ի հրամանագիրը, որոնցով Լեռնային Ղարաբաղի եւ Հյուսիսային Արցախի հայության բախտը փաստորեն հանձնվեց նրա հարստահարողների՝ ադրբեջանական իշխանությունների քմահաճույքին՝ ի չիք դարձնելով Արցախի վերաբերյալ նախկինում ընդունված որոշումների պարունակած նվազագույն դրական տարրերը։

Այս տեսակետից ամբարտավանության գագաթնակետ պետք է համարել մանավանդ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության վերջին հրամանագիրը, որով՝

ա) Ադրբեջանում գործված ոճիրների համար հավասար մեղադրանք է ներկայացվում ադրբեջանական եւ հայկական կողմերին,

բ) նորից, ինչպես Սումգայիթի դեպքում, քողարկվում է Բաքվում կատարված ցեղասպանությունը, դրանով փաստորեն պաշտպանության տակ վերցնելով նրա կազմակերպիչներին ու իրագործողներին,

գ) Ադրբեջանի Գերագույն խորհրդ ի նախագահության դիմումի համաձայն, արտակարգ դրություն է հայտարարվում ոչ թե Բաքվում, որտեղ տեղի են ունեցել արյունալի իրադարձությունները, այլ Լեռնային Ղարաբաղում ու շրջակա վայրերում,

դ) նույն դիմումի հիման վրա, կոպտորեն խախտելով Հայաստանի սուվերեն իրավունքները, արտակարգ դրություն է հայտարար