Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վում նաեւ ՀԽՍՀ Գորիսի շրջանում, որտեղ չի արձանագրվել օրինականության խախտման որեւէ դեպք,

ե) Հյուսիսային Արցախի եւ Լեռնային Ղարաբաղի հայությանը սպառնում է լիակատար զինաթափում, դրանով զրկելով նրան ինքնապաշտպանության հնարավորությունից,

զ) վտանգավոր շրջաններից քաղաքացիներին ժամանակավորապես արտաբնակեցնելու իրավունքով պատրվակ է ստեղծվում Հյուսիսային Արցախի հայությանը տեղահանելու համար,

է) արգելվում են ՀԽՍՀ քաղաքացիների այցելությունները Հյուսիսային Արցախի ու Լեռնային Ղարաբաղի շրջանները, որով մեր հայրենակիցները զրկվում են Հայաստանի նյութական, բարոյական ու զինական օգնությունից,

ը) եւ վերջապես, որ ամենաարտառոցն ու վտանգավորն է, արտակարգ դրություն է մտցվում առանց այդ միջոցառման իրավական կարգավիճակի առկայության,որով դուռ է բացվում ցանկացած կամայականության համար։

Այսպիսով, ինչպես տեսնում ենք, այս հրամանագիրը նորից ուղղված է միայն ու միայն հայ ժողովրդի դեմ, եւ բնականաբար, Հայաստանի Հանրապետությունը չի կարող հանդուրժել նրա կենսագործումը։ Նկատի ունենալով այս հանգամանքը՝ անհրաժեշտ է անհապաղ վերսկսել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընդհատված նստաշրջանը՝ առկա իրադրության քաղաքական գնահատականը տալու եւ դրանից բխող հրատապ միջոցառումներ մշակելու համար։ Դա անհրաժեշտ է մանավանդ այն պատճառով, որ Միության կողմից իր քաղաքացիների կյանքի անվտանգության երաշխիքներ չապահովելու փաստից մեկնած՝ հայ ժողովուրդը հարկադրաբար եւ տարերայնորեն լծվել է ինքնապաշտպանության՝ միջազգային իրավունքով վերապահված սրբազան գործին, որի դեպքում բացառված պետք է լինի որեւէ ինքնագործունեություն եւ անիշխանություն։ Հայ ժողովրդից այսօր պահանջվում են պետական մակարդակով իրականացվող գերճշգրիտ եւ սառը քաղաքական քայլեր, որոնց մշակումը կարող է ապահովել միայն Հայաստանի սուվերեն հանրապետության Գերագույն խորհրդի նստաշրջանը։

Կենտրոնական իշխանությունների համար վերջապես պետք է պարզ դառնա այն իրողությունը, որ կատարվածից հետո հայ ժողո