կանացրած լայնածավալ գործողությունները, այլ իրավական պետությանը հատուկ քաղաքակիրթ միջոցների կիրառումը։
Չհերքելով հանդերձ Ադրբեջանի ժողովրդական ճակատի արկածախնդրական գործունեությունը, դատապարտելով հայերի եւ այդ հանրապետության այլ քաղաքացիների նկատմամբ սանձազերծված զանգվածային ոճիրները, այնուամենայնիվ, դեպքերի նման զարգացումը նախ եւ առաջ պետք է համարել Ադրբեջանի ղեկավարության եւ կենտրոնական իշխանությունների վարած արատավոր քաղաքականության ողբերգական հետեւանքը։
Բռնությունը, եթե այն թելադրված չէ ժողովրդի ինքնապաշտպանության շահերով կամ հենց բռնությունը կասեցնելու պահանջներով, դատապարտելի է բոլոր առումներով, անկախ այն բանից, թե ում կողմից է այն կիրառվում՝ պետությա՞ն, թե՞ քաղաքացիների։Դեմոկրատիան եւ բռնությունն անհամատեղելի են, եւ այս տեսակետից Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունների գնահատականը միանշանակ է։
- «Հայք», 28 հունվարի, 1990 թ.։
- ՀՀԱՆԱ, 28/16.01.90։ Բնագիր։ Ինքնագիր։
- «Հայք», 28 հունվարի, 1990 թ.։