վուրդն այլեւս չի հանդուրժի իր ազգային արժանապատվությունը ոտնահարող անբարոյական վերաբերմունքը եւ չի ների հարեւան հանրապետությունում իր հայրենակիցների նկատմամբ կատարված ոճրագործությունները։ Եթե նույնիսկ կտրուկ միջոցառումների շնորհիվ հաջողվի հսկողության տակ վերցնել Ադրբեջա նում տիրող իրադրությունը, ապա միեւնույն է, Հայաստանը չի հանդարտվի, քանի դեռ Լեռնային Ղարաբաղը դուրս չի բերվել հայ ժողովրդի բնաջնջումը որդեգրած հանրապետության կազմից, եւ չի սկսվել նրա բաժանված տարածքների վերամիավորումը հռչակած պատմական որոշման իրականացումը։ Մոսկվան այլընտրանք չունի եւ եթե չի ուզում խորհրդային դաշնության կազմում ունենալ հավերժ ըմբոստ մի հանրապետություն, պետք է վերջապես հաշտվի այս մտքի հետ[1]։
Երկարատեւ տատանումներից հետո կենտրոնական իշխանությունները ս.թ. Հունվարի 20-ին վճռեցին Ադրբեջանում դիմել կտրուկ միջոցների՝ տիրապետելու համար հսկողությունից դուրս եկած պայթյունալի իրադրությանը։ Դա ձեռնարկվեց ոչ թե հանրապետության հայ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով, ինչպես ներկայացվում է պաշտոնական տեղեկատվական միջոցների կողմից, այլ միայն այն բանից հետո, երբ լուրջ սպառնալիք ստեղծվեց խորհրդային իշխանության գոյության համար։ Այս տեսակետից տեղի ունեցող իրադարձությունները պետք է գնահատել որպես Ադրբեջանական հանրապետության սուվերեն իրավունքների խախտում, որ հետագայում կարող է բացասաբար անդրադառնալ նաեւ Խորհրդային Միության մյուս հանրապետությունների ճակատագրի վրա։
Այսօր հարեւան հանրապետությունում թափվում է ոչ միայն բռնի ուժի դիմած ծայրահեղական տարրերի, այլեւ անմեղ մարդկանց արյունը, որ չի կարող չհուզել հայ ժողովրդին։ Արդարացիորեն պահանջելով իր հայրենակիցների կյանքի անվտանգության ապահովումը եւ Սումգայիթի ու Բաքվի ցեղասպանության հանցագործների արժանի հատուցումը՝ հայ ժողովուրդը նկատի ուներ ոչ թե խորհրդային բանակի իրա
- ↑ Ձեռագրում հոդվածն այստեղ ավարտվում է, շարունակությունը հավանաբար ավելացվել է հրապարակումից անմիջապես առաջ, որի ձեռագիրը չի պահպանվել։