Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


― Ես չեմ կարող պատասխանել այս հարցին՝ մինչեւ չասեմ, թե ինչպես եմ գնահատում իմ եւ ընկերներիս դերը Ղարաբաղյան շարժման մեջ։ Մեզ, ինչպես մեր ժողովրդի հարյուր հազարավոր զավակներին, Շարժման մեջ է ներքաշել զինվորի պարտքի զգացումը։ Եթե բախտի քմահաճույքով մենք հայտնվել ենք պայքարի առաջին շարքերում, ապա դա չի նշանակում, որ մենք անփոխարինելի ենք։ Վեց ամիս «Ղարաբաղ» կոմիտեի անդամները բանտարկված էին, բայց Շարժումը դրանից ոչ միայն չմարեց, այլեւ ավելի լայն ծավալ ստացավ։ Ամենաուրախալին հենց այն է, որ Շարժումն այնքան խորն ու համաժողովրդական է, որ կախված չէ անհատներից։ Ես բոլորովին չեմ բացառում, որ վաղը, մյուս օրը Շարժման գլուխ հայտնվեն նոր, ավելի ունակ գործիչներ, քան մենք։ Բայց դա մեզ չի կարող ետ կանգնեցնել զինվորի մեր պարտքը կատարելու գիտակցությունից։ Ահա նման դեր էլ ես պատկերացնում եմ անկախության պայմաններում։ Ով խառնվում է քաղաքականությանը՝ նա պետք է պատրաստ լինի ե՛ւ օրհնանք, ե՛ւ անեծք լսելու։ Ով պարտավորվում է ազգին ծառայել՝ նա ազգից պարգեւներ ակնկալելու կամ նրանից խռովելու իրավունք չունի։

«Հայք», 4 մարտի, 1990 թ.։