Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարելի է նրանց ներկայացնել՝ քաղաքականությամբ զբաղվելու հավակնությունն է։ Այս առիթով ստիպված եմ արտահայտել մի գռեհիկ ճշմարտություն. քաղաքականությունը ոչ թե խոսք, ոչ թե գաղափար, ոչ թե ծրագիր է, այլ նախ եւ առաջ գործ, այն էլ՝ թույլատրվածի սահմանն անցնելու միտումով։ Իսկ նոմենկլատուրային մտավորականությունն իր էությամբ ընդունակ է գործելու միայն թույլատրվածի (հաճախ հանձնարարվածի) սահմաններում, միայն նվաճված բնագծերում։ Եթե նրա բառապաշարում այսօր հայտնվել են Արցախ, Մայիսի 28, Եռագույն դրոշ, պահանջատիրություն, ժողովրդավարություն, ազգային ծրագիր բառերը, ապա միայն ու միայն այն պատճառով, որ ժողովրդական հուժկու շարժումն արդեն նվաճել է այդ բնագծերը։ Մեր անվանի մտավորականներին վերապահված է այդ բնագծերն ամրապնդելու շնորհակալ գործը, ինչը եւ հաջողությամբ կատարում են նրանք։

Նկատի ունենալով ասվածը, ինձ թվում է, այլեւս տարօրինակ չպիտի թվա այն հարցը, թե ինչո՞ւ վերջին երկու տարիներին մեր անվանի մտավորականությանը չհաջողվեց ժողովրդին տանել իր հետեւից, այլ եկան ինչ-որ «արկածախնդիրներ», որոնք մեր հանրապետությունը հասցրին կործանման եզրին։ Մի՞թե հայ մտավորականության համաստեղության համար հեշտ չէր հրապարակից հեռացնել այդ «արկածախնդիրներին» եւ հմտորեն գլխավորել ժողովրդական շարժումը։

Պարզվում է, որ հեշտ չէր, քանի որ Շարժումը գլխավորելու համար միայն գեղեցիկ ճառերը քիչ էին, անհրաժեշտ էր կազմակերպել միտինգներ, բողոքի ցույցեր, գործադուլներ, ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք դուրս էին թույլատրվածի՝ հետեւաբար նոմենկլատուրային մտավորականության կարողության սահմաններից։

Քաղաքական նման գործողություններ ձեռնարկելու փոխարեն երկու տարի շարունակ մեր անվանի մտավորականները զբաղված էին այդ գործողությունները դատապարտելով, ժողովներ, համագումարներ հրավիրելով, տասնյակ կազմակերպություններ, ճակատներ ստեղծելով, ազգային ծրագրեր մշակելով, փրկության դեղատոմսեր առաջարկելով՝ մոռացած այն պարզ ճշմարտությունը, որ քաղաքականության մեջ անհեթեթություն է, երբ մարդկանց մի խումբ ծրագրեր է մշակում, իսկ մի այլ խումբ՝ իրականացնում դրանք։ Քաղաքական ծրագրերն իրակա