Jump to content

Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ըսել թե՝ ինչպես կմռլտա ու ինտոր կքերվտի։ Վերջն ալ թա եկրամներեն ա՛խ, ա՛խ մը կքաշե։ Կհասկնամ ըսածը, շիտակն ըսելով իմ սիրտս ալ այնպես կարձագանքե, բայց արգելքն ի՛նչ ըլլար, թող խաչով պսակեին, թող եկեղեցիին մեջ ըլլար պսակը։

Նա իմ քահանա էրիկիս տեղը քանի որ զույգ ոտքերով կեցած պատարագ կընե, ծուխերուն, ծխատներուն տեր կմնա իրավամբ, ինչո՞ւ ես դուրս մնամ անորն ըլլալե։ Քիչ մը մեղքս կուգա, դեռ շատ կենճ ալ կերևի։ Բան մըն ալ ինծի ըսեք, քուրի՛կ, աստծու սիրուն ըլլա:

Պարիկ.— Ասիկա իմ գործս չէ, աղջի՛կ, քու գանգատներդ Պոլիս հայ վարդապետ մը կա կըսեն, անոր հարցուր «Հանուն օրինաց»-ի այն մեկ քանի դյուցազնիկ հառաջապահներուն, որոնք իրենց փեշերը վրա չի բերված հակասությունները այն ինչ ծայրահեղություններուն հասցնելու համար, հիմա ալ կլսվի թե՝ քահանային վերամուսնությունը արգիլող վճիռներով կքնացնին խիղճերնին։ Բայց, ինչպես ըսի, ուրիշ են քու հայտնություններդ, որոնց ես չէի կրնար միջամտիլ։

Առաքինի կինն է իմ փնտռածս, ան, որ ջինջ բարությունն է, անիկա որ կրնա խրճիթներու մութ խորություններուն մեջ ալ դրախտի համեր ըմբոշխնել տալ։ Անգամ մ’ալ ըսեի, թե՝ հասարակ բարին կամ շրջանակներու մեջ առնված պայմանավոր բարությունը չէ, որ արժանի պիտի ըլլա իմ գնահատությանս։

Պարիկը հարյուրներ լսեց աս շարքով, հազարներ խոստովանցուց մեկ-մեկ, երբեմն առանձին ու շատը հրապարակային հայտնություններով, բայց նա ո՛չ մեկը գտավ հարմար իր նվիրելիքին։ Փունջը ձեռքը մնաց երկար մը ու անանկ կերևար թե՝ հուսահատվելով ու զայրույթով ոտքին տակ տրորեր ձեռքինը ու միայն թուք մը ըլլար վերջին նետելիքը կին մարդերու երեսին, երբ ահա ուշի մնացած վերջին կին մըն ալ դեմը, քիչ մը անոր մտիկ կընե։

― Ուշ մնացեր ես, տիկի՛ն։

― Ուշ, այո՛, հիմա լսեցի։

― Ինչո՛ւ, շա՞տ զբաղված էիր։

― Տարին ի բուն զբաղված մը արդեն, քույրս, շատ մը զավակներ