ունիմ, երեք աղջիկ, երկուք ալ մանչեր, որ իբր իմիններս զեղուն կորովով մը սիրեր եմ։
— Երկրորդ էրկա՞ն մը։
— Երկու անգամ ամուսնացա, հրամեր եք։ Իմ ու նոր ամուսինես զավակներուն բոլորին ալ խնամքը իմ վրաս, ես միշտ սիրով կտանիմ։
— Ըսել է նոր էրիկդ առջի կնիկեն ալ ունի բաներ մը։
— Երկու աղջիկ, տղա մը անկե, մնացածը բուն իմիններս։
— Հավտայի՞ թե ամենքն ալ հավասար գորովով կսիրես, մորուի մը համար չի լսված է որ կըսես։
— Թող, կուզեք, ամուսինս գար վկայեր։
— Ան չէ փնտռվածը։
— Կուզեք, դրացիներս լսեցեք։
— Անոնք ալ կկեղծեն։
— Զավակներս, մեկիկ-մեկիկ—թող անոնք խոսին։
— Ամենեն աոաջ դուն ինքդ պետք էիր ապահովցնել զիս, տիկի՛ն, շիտակն ըսե, գիշերը աոաջ ո՞ր մեկուն անկողինը կծածկես, կամ ցորեկը քեզնե հաց ուզելու ատեննին, նախ որո՞ւ կկիսես, կերկնցնես պատառը։
— Որպեսզի ան ակնարկածներդ զվարթ քնանան արթննան, առտուն ալ կերած խմածներեն համ հոտ առնեն, կամ հագած կապածնին ալ չըսեն թե՝ ասեղներ կմխե իրենց կռնակը, հավատա, որ կըսեմ, թե ամեն բան, ամեն անձնվիրություն նախապես անոնց համար տրամադրելի կպահեմ, որ ջանքեր կընեմ, որ զիս իմ մեջս բուն իրենց կորուսածը տեսնեն։
— Ամուսինիդ աչքը մտնելու համար կընես այդ մարդավարությունները։
— Ամուսինս զիս կսիրե արդեն։
— Ու ան երբեք առջի կնիկը չի՞ հիշեր կամ երբեք գովեստի ակնարկներ չընե՞ր անոր հիշատակին։
— Այդ բոլորին ալ սիրով մտիկ ըրեր եմ, ու բնավ նախանձ, ես խիղճիս հետևած եմ։ Ես ամենևին պայման, փոխարեն հենակ չեմ դրած զգացումներուս, որ ունիմ, կպահեմ ինչպես ինծմե ծնվածներուն, նույնքան ու ավելի ալ թերևս, իմ նախորդիս արգանդեն իջածներուն համար։ Ան օրը երբեք հանգիստ չեմ զգա ես զիս, երբ անոնց մեկը կամ մյուսը քիչ մը տրտում, կամ չեն գիտեր ինչպես պատն իվեր քնուկ ինկած կտեսնեմ։ Կուրնա այն աչքը, որ