Jump to content

Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միայն ինքզինք կտեսնե, փրթի այն ձեռքը, որ միայն իր րերանը կերկննա։

— Օ՜ն, ուրեմն, մեծ մա՛յր, առաջ եկուր, խնդրեմ, օ՜ն, ալ վայրկյան մըն ալ մի՛ տնտնար, քեզի պիտի ըլլա ասիկա, արմաղանիս ամբողջը, ամենքը չի մեռնող ծաղիկներ, մշտաբույր անմեռուկներ, համարձակ պարզե թևերդ, որ քեզի տամ միայն, պատիվ քեզի, որ հազարներու մեջեն դուրս եկած՝ դուն միայն հռչակվեցար արժանավորը իմ թանկագին հավաքույթիս։

Բեր որ նույն ատեն ճակատդ ալ համբուրեի ու ըսեի իմ մեծ քրոջս՝ արևին, որ ասկե վերջը իր առաջին շողերը կանուխ առավոտով քու տանիքիդ վրա խրկեր միայն։

1908

ԸՍԵ՛ ԻՆԾԻ, ԻնՉ ԿԱ
(Մորս հիշատակին)

Դրացի աքաղաղներուն գիշերավերջի հոգնած ու խըռպոտ ճիչերեն հետո կսպասեր ձայն մըն ալ ան կողմեն լսել, ուրկե լայնկեկ տանիքի մը ծայրը՝ մարմար խաչ մը կշեշտվի մանուկ հասակի մը ճերմակ ու թևաբաց մերկության մեջ։ Սպասված այն ձայնն ալ ինք կլսեր ամենեն առաջ․ այն կողմեն մեր ականջը բան մը չէր հասներ, մենք կքնանայինք տակավին, մենք կուզեինք, որ դեռ քիչ մըն ալ երկննա գիշերը մեր թարթիչներուն վրա։

Կանուխ եկեղեցի կիջնար, կանուխ՝ շատ անգամ տ․ Հակոբեն ալ առաջ, եթե իր աղջիկ թոռնիկները պզտիկ, ցորեկի իրենց խազերուն ատենք, իր գլխուն շալն ու կոշիկները հոս հոն նետած ու հեռացուցած չըլլային բնավ, որ շատ ուշ կգտնվեին, ու ինք երբեմն շատ ալ նեղսիրտ դժվարանքներով կժողվեր պզտիկներուն այն ցանած ցրվածները, որ միշտ իրենը կըլլային․ ու անոնք ուրիշ ատեններ ալ համարձակ ձեռքերով իրեն վերաբերածները կառնեին գործածել, երբ պետք ունենային, կամ հաճախ անանկ ատեններ, որ ժամ կամ բաղնիք գացող կնկան մը ձևը ուզեին ներկայացնել