Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լույսերու աշխարհն ալ տրտում դատարկություն մըն է հայանապես, ինչպես հոս քեզ կորսնցնելես ի վեր դժոխքի մը ցավերն ունիմ հոգիիս մեջ։ Միայն քեզի կհավատամ, Մայր, պահ մը վեր ա՛ռ գլուխդ ու ըսե՛, կարճ ըսե՞, հենց ակնարկով մը հասկցուր, թե ի՞նչ կա անգին։ Միայն քու ըսածներուդ անձնատուր պիտի մնամ, Մա՛յր։

1908


Ա՜Խ, ԱՍՏՎԱ՜Ծ, ԱՍՏՎԱ՜Ծ

«Թագավորն ի՛նչպես, Մամի՛, թագավորն ալ մա՞րդ է մեզի պես, ու ի՛նչպես, ան այլ հաց, ապուր կուտե՞, ջուր կխմե՞, բնակած տունն ալ ի՛նչչափ մեծ ու աղվոր արդյոք»։

Հարցումներ միշտ, այս կարգի տղա հարցումներ մը մեզնե։ Մեկը կթողնեինք, մյուսին կվազեինք, բայց շատ ավելի թագավոր Ապրայի մը առասպելական ապրելակերպն էր մեր երեք պզտիկներուս ալ մինչև մազերուն ծայրը հետաքրքրող պարագան։

Դրացի Մամիկը, քիչ մը մեզի ազգական ալ, ձմեռ երկար գիշերները, շատ լավ էր հասկցեր երեք փոքրիկներու սեղմ մը իր փեշերուն կապերու գաղտնիքը։ Նա ամեն իրիկուն նոր, պղպչուն ծրար մը կբանար մեզի, որ մենք երեկինեն քիչ մը արագ ու խանդավառ սիրով մը վերջացնենք մեզի բաժին հանած աշխատությունը։

Գիշերը կես չեղած տակավին, խճեճի ահագին բլուր մը կլմնցնեինք։ Մամին երբեմն, թեև ուրիշ դրացի փոքրիկներ ալ կունենար մեզի հետ, բայց երեք եղբայրներ անոնց հինգին, տասին չափ գործ կտեսնայինք մենք, որովհետև հոգիի սերով մը կաշխատեինք․ անոնք մինչդեռ մի որևէ բանի փոխարենով կուգային Մամիին ծառայություն մը ընել։ Տարիքն առած, բայց շատ ժիր կնկուկ մը աս Մամին, որ ինք մինակը սա չափ սեփական հող մը կմշակեր, հարուստ էր, իր մեծ դժբախտությունը այն, որ իր բոլոր գործերը ուրիշներու ձեռքով պիտի կատարվեին, իր կենճ-կենճ տղաքը, իր կակաչ կարմիր հարսները ամենքն ալ հուրն ու ջուրը տարեր, ինքն անոնց ետևեն մինչև կես մեջքով գերեզման թաղվողն էր, որ ողջ կմնար տակավին։ Օր մը ես ալ մեռնեի ու խալըսեի աս տերտերեն․ ես քար կապա եմ խածեր՝ կըսեր, բայց մեր ինչուն պետք, որ անոր տերտին տեսակներն ուզեինք գիտնալ։ Մերը այն ծրարները, Մամիին՝