Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անոր— ո՞ր բերնի ընկեր է, որ անոր առաջքը բերան բանա կամ ան խոսք մը ըսե ու մեկը թերս պատասխան մը տա անոր։ Ան իր մարդերով գիշերն ալ մեր դռներուն առաջքը կերևա, ու շատ հեղ ալ երդիքներուն վրայեն կանցնին, ես աս աչքերովս քանի֊քանի՜ անգամ տեսեր եմ, հանդիպեր եմ անոր, որ գլոխը շիշ սիվրի քեչե մը, վրան ալ գայլի փոստ մը առած կպտտի, ոտքեն գլուխը փիր սիլա ու կրակ, կրակ ամենքը։ Հասկցա՞ք մի, տղաքս իմ գիտցածս այսչափ միայն, դուք միայն թե՝ խելոք եղեք, անոր խոնախին առջևեն շատ մի անցնիք, անցնիք ալ նե, աչվընիդ շատ փենճերեները մի ձգեք, ես ձեզի կըսեմ, որ դուք անոր դռան շուներուն ու շանձագտոց պիլե քար քեսեկ մի՛ նետեք, ձեր անիսեթ մուժմեհել կընեն»։

Ան իրիկունն ահա Մամին ինչ հրաշեկ անուր մը կանցնե մեր շլլիքին, ու մենք վայրկյան մը իր ըսածներուն վերջինին շեշտովը ինչ մութ բարդ խոհերով մեր հոգիին խափանվիլը կզգանք ու ալ չենք իշխեր անգամ շունչ հանել։

Մամին մատնանշած այն զալըմ շահապը, գեղին մեծ Աղան, որ հունա այնքան ալ մեր մոտը կապրի ու մենք երեք պզտիկներ ալ ամեն մանրամասնություններով կհասկնայինք թե՝ ով պիտի ըլլա ան, որուն մեկ հրամանն ալ լեռները կդողացնե։

Ան իրիկունը ավելի սոսկալի հայտնություն մը, երբ այս կնիկը հանկարծ վեր կելլա տեղեն ու իր սև գոգնոցին տակեն ծրար մը քակելով, մեջեն արյունի լայն լերդ ցայտքերով կետկիտված շապիկ մը կքաշե, կնետե առջևնիս, ու առանց խոսելու վայրկյան մը շեշտ մեր երեսին կնայի,— աս ի՞նչ, Մամի՛, ա՛ս ինչ ըլլի, կծեքծեքեմ ես աչքերս այն շապիկին վրա լայնցնելով,— Դեհ, գացե՛ք տե հասկցեք, կըսե, տղաքս, գացեք տե դուք ըլ էն անօրենին մարիֆեթը հասկցեք։ Էն աղան ըսպանեց, գլխավորիս շապիկն է աս, երսուն տարի է, որ հուքումեթը կտանիմ, աչքերնին կկոխեմ էս շապիկը, էս արյունով, ու նորեն օգուտ չերաց ու չիներ։ Ու վերջին խոսքը, որ այս դժբախտ այրին արին արցունքի մը մեջ կհեծծե, դեռ մինչև հիմա ալ միտքս կմնա ու չեմ մոռցեր.— «Ախ, աստված, աստված, վաղը էս շապիկը պիտի հագնիմ գամ դեմդ, ան ատեն տեսնամ թե՝ դո՞ւն ալ կույր պիտի մնաս էն փաշին ու էն անօրեն դատավորին պես»։

1909