«Ո՜վ կար, որ հասկնար ու ըսեր ան վերևի Կապուտիկ աստծուն գործերը։ Գարունն երբ աչվընին էրկինքն էր մնացեր, կզնիկ մը ամպ չարցուեց գետինը։ Հիմա որ աշնանքը կա, գյուղացին կարճ երկան իր տարեկան աշխատությունը պիտի խծպե, լեռ, լանջ, ծով կդաոնա»։
Ա՜խ, մեր ալ սա Բուիկ Տետեին գունտ գունտ մռթմռթուկները, գեղին մեջ միայն ինքն ու ինքը, որ քուն-արթուն վիճակին մեջ, երկնուց վրա միշտ ներշնչվողի մը խև խոհուն արտահայտությունով, երկինքի երևույթներուն վրա կժաժե պռկները։
Իրիկունները, կըսեն, անգամ մը անկողին մտնելե առաջ կկախվի կմնա երկինքեն, անգամ մը գիշերը կեսին ատենները կկենա ոտքի վրա, հեղ մըն ալ, մարդս լուսբացի պահուն դուրս կուգա առքին տակեն, աչք կպտտցնե ամպերու աշխարհքը, կհայի, կփնտռտե, ինքնիրեն հետ խոսողի շարժուձևերը կընե, կհայի հեռուն, մինչև աննշմար հորիզոնին ծերվըտիքը։ Բուիկ անկե վերջն է, որ իր հմայեկները կբաշխե։ Ամպերը հոն Հըլըզուրի սարերուն վրա կուտակվեր են (արևմուտք), վաղը, ըսեր է, ողորմություն պիտի թորա. ամպերը ծովուց ջուրը խմել իջեր են (հարավ), նշան մըն ալ այս, որ վաղվան անձրևները ընդհատ տարափներ պիտի ըլլան, թե՝ արևելքեն կամ արևելյան հարավեն վազող ամպերը հյուսիս — այգի կարմիրով — արևը վաղը ետին պիտի հայի, բաց օր մը պիտի ըլլա ըսել Է։
Վաղորդայնի թափառկոտ մուժիկը—մշուշը—հաջորղ օրվան շփոթ երևույթներուն արհավրոտ նախանշանը կընդունիլ։ Ու հետո ամպերու տեսակ մը՝ սփյուռ, ու կաղնի գույնով, թուխ ու կապարի գույնով ամպերը զատ-զատ, եղանակին համեմատ մանավանդ ալս մեր գեղի Գազիմիա Պապային համար թարմ թաց համբավ մը կապահովեն, Բուիկ ըսավ, Բուիկ կըսե, երեկ ըսած է, այսօր ալ նույնը կպնդեր, թե լուսնին բակը, գիշերի լույսերուն շատ ցոլքտուն պաղպաջը, ցորեկի տժգույն նսեմ ոլորտը, րոլոր ասոնք ապահովաբար բարի անձրևներու - ողորմության նշան ըսել Է։ Բոյիկ բայց ինչչափ, երկինքեն, այնչափ մըն ալ երկրի վրա անց–դարձ ըրած բաներեն գիտե, իր մատ մը լեզվին վրա թանկագին մագաղաթի մը խնկոտ պատմությունները միացվեր են, որոնք սակայն ավելի պակաս շահեկանությունով, այնքան հաճախ ըսեր