Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հրեշտակներուն հետ քեֆ տի քշեմ։

— Ուրի՞շ։

— Հայր աստված տի փառաբանեմ։

— Հապա թե Մարիամ խաթունը (մեռած կինը) դեմդ ելլա, կարոտը առնելու համար ուզե երեսներդ պագնել…

— Ես ալ իրեն երեսները…

— Մեղք չէ՞ բայց, աստծու առջև կնկա երե՜ս…

— Մեղք ինչո՞ւ, մարդ մը, որ իր կնիկը սիրե նը մե՞ղք կըլլի։

— Ըսել է, կհուսաս թե խաթունդ պիտի տեսնաս, կսպասես որ անոր հետ սիրվըտիս ալ։

— Երկուքս մեկտեղ կգտնվինք նը, զաթը կըլին էտոնք չէ, էկեր որ զատ-զատ տեղեր եղանք նը, յաման է հալերնիս։

Հետո կխորհրդածե.

— Մեր ատենը կնիկ ըսված մի հե՞տտը ուներ, որ մինչև իսկ իր էրկան դեմ չենկե ցռուկ բանար, ձենով բերանով տան մեջ տղա ըսվածի մը հետ խոսար, տղան մըլ պապուն դեմ լեզուն թրջոտեր, կամ տերտերի մը, վարդապետի մը շուք տեսնվելուն ատեն խաչ չի հանվեր, դուք կյոյե բա՞ն գիտեք։

— Դուն որ շատ բան գիտես, Պեյրոս աղբար, ինչո՞ւ հապա աղջիկ թոռներդ դպրոց չես խրկեր, մեղք են, աղջիկ են, աշխարքինն ինտոր, քուկիններդ ալ անանկ։

— Հը՜մմ…

— Հը՜մ, որ ի՞նչ։

— Գնա՛, կյոզըմ, գնա՛, գործիդ գնա՛, Պեյրոս աղբարը չոճուխ զան չանես։ Անապատի Կարապետ վարդապետ մը կար նը գիտե՞ս ինչ կըսեր, վաթսուն ևեթմիշ տարի կա ըսածս, վարդապե՜տ հիմակվաններուն պես․ հիմակվանները անճաղ աղվընիկ խաղցընեն, անճաղ բահն ու փետատը ձեռվնին՝ ժամ, կրոնք քակեն, անանկներուն կրոնավոր ըսողին յոթը տարի ապաշխարանք կա, ապաշխարա՜նք․ հատ մը ունեինք, որ անճաղ չաղա չոճուղ շատցուց, ա՛լ պաշխա շնորհ մի, պաշխա մարիֆեթ մը ցցո՞ւց ժողովրդին. իմ ըսած վարդապետս իշտե պատարագ կայնելու ատենը ոտքերը գետնեն թիզ մը վեր կվերցվեին, ան կըսեր, որ սկիզբ իմաստության վախ աստծու․ կարդալ մարդալն ի՞նչ էնիմ, աղջիկ մը կարդա որ ի՞նչ, ինչ ըսես նը էն կարդացողներուն մընե կելլա. մեր Մարիամ որ կարդալ չէր գիտեր նը կնիկություն չէրա՞ց, ձենը դուրս ելա՞վ. ես որ իրեն գլխավորն էի, անոր չենկեին վարի թարաֆը պիլե չտեսա ամենևին,