Jump to content

Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավետարանին ալ չի մոտեցան, Բայց ասոնք ի՞նչ ունենան կմտածես, սատանան ասոնց ի՛նչ խնձոր կցուցնե։

Կար ժամանակ, որ անոնք լուռ աղոթք մըն ալ պատկերին սուրբին առաջքը կկատարեին, ու այս կերպով ավելի ջերմ, ավելի անկեղծ երկրպագողներ՝ հավատքին վերջին քամը ծծած ղուրս կելլեին։ Պատկերին աստվածածինը եթե սպառած դեմքով պառավ մը կերևար, պատճառը ան պիտի ըլլար անտարակույս, որ գեղին հազարումեկ տերտերով ցավվոր հարսներուն մեկ շունչով չէր կրնար ժմնիլ ու ինք գորովոտ մոր մը պես կհալեր։

Բայց հիմա ինչ ըլլար, որ հոն այն բարի սրբուհիին առաջքը աղոթող հարսներն ալ չեն երևար։

Ան օրերը՝ 34—40 տարիներ առաջ, հովերը ան գյուղին վրայեն անուղիղ վազքով մը կանցնին, աքաղաղը անժամանակ ճիչեր կարձակե, ծերերուն աչքը ինկած տեղը կպաղի, բնության մեջ վերեն վար արհավրոտ տարօրինակություն մը կա ու նույն պահուն տարօրինակ մըն ալ ան, որ գեղացին իր ժամը ետևը թողած՝ այն ինչ կողմը շիտկվեր է, շատեր այն կողմը՝ քուն աչքերով աղոթք մը կերթան կատարել։

Հոն խաչ չեն հաներ, արևելք չեն կայնիր, ծունկ գետինը չեն դպցնիր, կաղոթեն սակայն։ Այն կողմը անոնց կնիկներն ու աղջիկները ալ այնպես կաղոթեն։

«Գեղը փրոտն է եկեր»

Փրոտը ի՛նչ պիտի ըլլար։

Ու որոնք հենց առջի օրեն ատ անունը կունենան, ալ ոչ իսկ ետևնին կնային, ալ երբեք նույն երեկինը։

Երբեմնի սովորականություններու մասին զարմանալի պժգանքներ մը կցուցնեն, խունկին հոտեն չեն ախորժիր, հին ժամուն մթնոլորտը հատկանշող որևէ բույր կամ ճենճ գեշ կծվածք մը կշինե իրենց բղող քիթերնուն մեջ։

Բոլոր ինչ որ երեկիններն են, ժանտ բուրող հիներն են կըսեն ու ախվախով մը կըսեն, թե մինչև այն օրը վրա տրված ժամանակը իրենց աչքերեն վրա տրված լույսն է եղեր։

Հիմա նոր կրոնքը, նոր ճշմարտությունը աժան, անպայման այն շատ մը դյուրությունները, որոնց որևէ մեկուն տիրացումովը