ալ որոնք ան ատեն կամ անկե առաջ հայ տերտերին նկարագրած դժոխքին յոթը անկերով կաթսաներուն սարսափը միտք պահած էին, ժողովուրդը կըսեմ, ուրանա ալ ևս արևին տակ ժպտող գույներուն հմայքը, ուր իր մեջը միայն անդենականի հոգերը լեցնե, աշխարհե ու աշխարհիկ հաճույքներե մեկուսանալու լուրջ ստուգանքներու մեջ։
Եվ անկե վերջ իրավ որ գեղին լուսավորչական ապրող ան ատկտուքներով ալ շատը այնպես տեսա, որ դրացի իրենց աշխարհուրաց բողոքականին տրտմությունով սգավորի ճրագ մը կմլմլցնեին տուներնուն մեջ։ Սգավորներ՝ պարի, պարխաղերու սովորություններե հրաժարված, սգավորներ՝ հարսնիքին թմբուկը իրենց ձեռքերովը խզտած։ Թախծոտ անժպիտ ինքնամփոփումի մը մեջ անոնք ամենքն ալ, երբ ալ բարեկենդանի գինողող տանիքներուն ցնծուն ծափերն ու քրքչանքներն ալ չեն լսեր կամ չեն ուզեր լսել։ Ցուլի և ըմբշամարտության խաղերու հերոսիկներն իրենց երդիկներուն տակ թաղված մեռելներ կմնան, որ չեն իշխեր ու չեն կրնար անգամ ըսել, որ երեկ ալ կյանք մը ունեին։ Բոլոր ասոնք ու այս կարգի սովորություններ մեղավոր հաճույքներ ճանչվեցան։
Փշիկ Սիմոյին տունը հարսնիքի եռուզեռ մը կա, ուր Շալճին ալ իր խատուտ հագուստի երանգներուն մեջ՝ իր տեղը կբռնե բազմոցին վերի կողմը, հիմա ու ամեն ատեն ալ միշտ այն գիրքն է անոր գրաված աթոռը։
Հարսնետերը ու բոլոր ուրիշներ՝ ամենքն ալ լուսավորչական ու պարտականները շալավաճառին, շատ ավելի անոր կշռայլեն պատիվը, հարուստ մըն է մարդը ու նույն ատեն խաթրլի դրացի մը, որուն հիմա պարկեշտ ու պատվավոր բողոքականի անունն ալ գլխագրով կգրվի։
Սիմո ավելի պատիվ մը իր բողոքական դրացիին, այնպես արդեն կարգադրած կըլլա, որ դափի թմբուկի ձայն ձուն չըլլա բնավ, գինին ալ, է՜հ, կարելիորեն չափավոր ու երբեք գինովություն։ Խիստ պատվեր մը այսպես ճահիլ հարսնևորներուն ականջին «Հարսնիքը կանցնի, խախկությունը կմնա, տղա՜ք, ձեզ տեսնամ, քեամի՜լ, քեամի՜լ, քեամի՜լ»։
Քեամիլ իրավ որ մինչև օրանին ալ բզեզը, իսկապես բողոքական հարկինքի մը անշշուկ լռությունով ու լրջությունովը կորակվի