Jump to content

Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տալու պես կամեություն մը, առաքինություն մըն է, որ միշտ կախում պետք չէ ունենա հարստության չափե․ հերիք որ զգացումը կա ու հոն կա ամեն բան, որուն պետը ունինք։

Դուն քուկինովդ, ես իմինովս, կլմմնար, կերթար։

— Նորեն չի հասկցաք միտքս։

— Մինչև ծուծդ ալ հասկցա, ինչպես չէ, պարզապես գեշ երազ մը ամբողջությունդ։ Քեզնե շատ պակաս ունեցողն ալ մեզ չի խաղցուց, չի խոսեցուց այսչափ։ Կճանչնայի՞ր Մինասյան Աստուր, տարին մեկ անգամեն 25 ղրշ․ խոստացավ վճարել։

— Ո՞վ, ո՞վ, ան Աստո՞ւրը, ան Մինասյան աղա՞ն — հելպեթ, ինչու չի տա, հինգ տղա ունի դուրսը, որ իրեն համար կբանին։

— Տասնհինգ դահեկան ալ Սարգիսին տղան՝ Զաքարը խոսք տվավ։

— Այդչափ ես ալ կխոստանայի, անոր քեռին ողջ մնա, հելպեթ, Համբարձում աղային հարստությունը աս ավուր օրս տեվեի քերվանով ալ չի վերցվիր։

— Երկու արծաթ ալ Հմայակ էֆենտի։

— Անցած ամառ անոր զարկած փիանգոյին չափն ալ պահե՞ր ես միտքդ, սրտանց կըսեմ, թե քիչ պիլե տվեր է։

— Երկուք ալ հաճի Սողոմոնին տղան Կարապետ էֆենտին։

— Կուտար եա, երբ ես իմ ալ եկենս մեր տունը բերեի, մեր տունը տար հոգին, ու բոլոր ունեցածը ես ամփոփեի տախխային, ես ճշմարիտ որ լիրա մը կուտայի, լիրա մը, լիրա մը, լեն բաց աչքդ։

— Մարգար Պողոսյան էֆենտի, երկու որբերու մեյ մեկ ձեռք զգեստ։

— Օրթըխեն գողցողը ինդո՛ր պիտի ընե, որ արդարանա, էոյլե յա, հերիֆին հետ երկու-երեք տարի օրթախ եղավ, տունն ավրեց, կըլլա յա։

— Դեռ լսելու եղիր, Արշակ Հովհաննեսյան երկու թոփ չըթարա։

— Էտ ճանավարը, էտ քեփազե հերիֆն ալ թող հեմի այնթապցուն պարտքը տա տե, վերջը սապոնե երեսը։

Աստվածդ սիրես նե, դուն ալ քիչ մի ինծի հախ տուր, գողցիր, փախցուր, ողորմող թասլամիշ եղիր, սա ալ եղա՞վ մի, էֆենտիմ, մարդ մի ճաթեցնեք։

— Ըսե ինչ որ կրնաս, բայց քիչ մըն ալ լսե, Գրիգորյան Սարգիս տարվետարի դպրոցին կոտրած ապակիները պիտի տա։