Մ. Սարգսյանը գործուն մասնակիցն է Հայրենական մեծ պատերազմի բոլոր փուլերին։ Տասնյոթամյա պատանի՝ նա դառնում է ջոկատի հրամանատար, իսկ ավելի ուշ՝ գնդի, անցնում է բազում փորձությունների միջով, մինչեւ վերջում ծանր վիրավորվում է։ Կյանքի նման ոչ թեթեւ ոդիսականիդ հետո միայն Մ. Սարգսյանը վերադառնում է քաղաքացիական կյանքի եւ 1951 թվականին ավարտում Երեւանի Մանկավարժական ինստիտուտը։ Երկար տարիներ «Գրական թերթի» խմբագիրն է եւ հայկական խոշոր մի հրատարակչության՝
«Հայաստանի» գլխավոր խմբագիրը։ Մի քանի տարի է, ինչ աշխատում է Հայաստանի գրողների միությունամ։
Հայրենական մեծ պատերազմը դառնում է գրողի համար մարտական, գաղափարական եւ մարդասիրության դպրոց եւ վերածվում թեմաների եւ սյուժեների անսպառ աղբյուրի նրա ապագա վեպերի եւ պատմվածքների համար։ 1963-ից մինչեւ 1972 թվականը Սարգսյանի գրչի տակից գրեթե ամեն տարի մի խոշոր ստեղծագործություն է ծնվում եւ բազմաթիվ պատմվածքներ։ Գրողը կարծես ոչ այնքան շտապելէ հասնել բաց թողածի հետեւից, որքան ձգտել է մարդկության եւ սերունդների համար որպես դաս թողնել կյանքի եւ մահվան մի մեծ գոյապայքարի հիշողությունը, պայքար, որ մղում էին խորհրդային անծայրածիր երկրի ժողովուրդները ֆաշիզմի ջախջախման համար։
«Կյանքը կրակի տակ» (1963), «Շատ եք փոխվել, աղջիկնե՛ր» (1964), «Տիրամոր պատկերի առջեւ» (1965), «Կարոտի երգ» (1966), «Ճակատագրով դատապարտվածներ» (1967), «Զինվորներ եւ սիրահարներ» (1969), «Սերժանտ Կարոն» (1970), «Բարեւ, բարի արեւ» (1973), «Քեռի Սիմոնը» (1974), ահա ոչ լրիվ ցանկը նրա առավել աչքի ընկնող ստեղծագործությունների, որոնց գլխավոր թեման պատերազմն է։
Մկրտիչ Սարգսյանը պատկանում է այն գրողների թվին, որոնք իրենց որոնումներուն ոչ թե թեւածում են ամպերում, այլ՝ ամուր կապված են ժողովրդի եւ հողի հետ։ Նրա վեպերի եւ վիպակների հերոսները սովորական մարդիկ են. ռանչպարներ, քարտաշներ, հովիվներ, ուսուցիչներ, ուսանողներ, բայց՝ ամեն մեկն իր կենսափիլիսոփայությամբ եւ իմաստությամբ, որ դրսեւորվում է ամենուրեք, թե՜ ռազմաճակատում,