Հակոբ Օրմանջյան
|
Կան ստեղծագործողներ, ովքեր ուշ են հայտնվում գրական անդաստանում, բայց գալիս են կյանքի խոր իմացությամբ, բարոյապես կոփված, ունակ վերլուծելու մարդկային ապրելակերպի բազմաշերտ եւ հակասական աշխարհի փաստերն ու երեւույթները։ Նրանց թվին է պատկանում խորհրդահայ գրող Մկրտիչ Սարգսյանը։
Ծնված 1924 թվականի մայիսի 2-ին Ախալքալաքում՝ նրա առաջին գիրքը լույս աշխարհ եկավ 1957-ին։ Նա նույնպես իր շատ գրչեղբայրների նման չդավաճանեց ընդունված կանոնին․ առաջին երկու գրքերը՝ «Երգեր» եւ «Գետակ», բանաստեղծական ժողովածուներ են։ Դրանցում երիտասարդ գրողը փորձում է չափածո խոսքով արտահայտել իրեն հուզող զգացումները։ Եվ ինչպես հաճախ է պատահում՝ իսկական ստեղծագործական եւ քաղաքացիական հասունացման հետ երիտասարդ գրողը վար է իջնում Պեգասի թեւերից եւ ստանձնում արձակի բազմադեմ եւ փոշոտ ճանապարհը, ուր եւ գտնում է իր կոչումը։
Ծննդի եւ առաջին խոշոր ինքնադրսեւորման միջեւ Սարգսյանի համար ընկած են ամբողջ երեսուներեք տարիներ։ Հիրավի, բավական մեծ ժամանակաշրջան, որն ըստ երեւույթին անհրաժեշտ էր նրա գրողական տաղանդի ներուժի հասունացման համար։
- ↑ Մ. Սարգսյան, «Ճակատագրով դատապարտվածներ» (բուլղարերեն թարգմանությունը և առաջաբանը Հակոբ Օրմանճյանի), Պլովդիվ, «Խրիստով Գ. Դանով», 1979, տպ. 10000։