Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


1887
ՄԻ ԱՎԱՆԴՈԻԹՅՈՒՆ

Շատ անգամ պատմության մութ կետերը մեզ պարզաբանում և լրացնում են ավանդություններն ու արձանագրությունները։ Բայց տարաբախտաբար մեր ժողովուրդը դեռևս միայն ինքն ասում ու ինքն է լսում իրեն «պապական խոսքը»՝ ավանդությունը։ Գյուղացու պատմախոսի՝ ավանդապահ ծերուկի ձայնը դուրս չեկավ իրեն օդայի չորս մրոտ պատերից։ Ճշմարիտ է, թեև եղան անձեր, որ փորձեր արին այդ գործով զբաղվելու, բայց նրանք էլ դեռևս մի որոշ քայլ չարին և դեռ շատ հեռու են իրենց նպատակին հասնելուց, հետևաբար, դեռ մեր գրականության մեջ համարյա բոլորովին անմշակ և նույնիսկ պարապ է նրա տեղը։ Մեր պարբերական թերթերը, մանավանդ «Նոր-Դար»-ը, հորդոր են կարդում և հաճախակի հիշեցնում այդ թերին լրացնելու մեծ անհրաժեշտությունը, հավաքելով ժողովրդի հոգու և մտավոր ստեղծագործության արդյունքները։ Անկասկած, սա ուրախալի երևույթ է և, ինչպես երևում է, այդ ձայնը սկսում է արձագանք տալ։ Անշուշտ, սա պետք է համարել ուրախալի երևույթ․ ցանկանում ենք սրտագին, որ «ասողին ճշմարիտ լսող լինի»։ Ժողովուրդը շատ նյութ ունի տալու ամեն մեկին։

Դեռ շատ պատմական տեղեր մեր հայրենիքում մնացել են անհայտ ոչ միայն գիտնական աշխարհին, այլև մեր գրագետներին։ Այդ դասին է պատկանում և Լոռին՝ շնորհիվ յուր անմատչելի, ամուր դիրքի, որ մինչև այսօր պահել է ժողովրդի դյու-

7