Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՄԵՋԱՆՈԻՄ

Ամեն մի ազգի ինքնաճանաչության համար ազգագրության թոնում է առաջնակարգ կարևոր տեղ։ Մինչև կյանքի ու ժամանակների խորքը թափանցելով, ինչքան որ կարող է թափանցեք մարդկային միտքն ու գիտության լույսը, նա ապացույցներ ու եզրակացություններ է դուրս բերում մարդաբանությունից, լեզվաբանությունից, հնտգիտությունից, աշխարհագր<ական> պայմաններից և այդպիսով ցեղերի ու ժողովուրդների անցած կյանքի պատկերը հանում մեջտեղ իրենց ամեն առանձնահատկություններով, այլև խնամքով հավաքում Է իր օրերի ազգագրական նյութերը, որ կարող Էին ծածկվեի կորչել հեղհեղուկ ժամանակի տալիքների տակ, ու այդ բոլորն ամբարում Է, պահում թանգարանների ու ազգագրական գրվածքների մեջ։

Մեր ազգը, որ աշխարհքի ու Արևելքի ամենահին ազգերից մինն Է և ազգագրության տեսակետից հանդիսանում Է վերին աստիճանի հետաքրքրական մի աղբյուր ոաումնասիրության, և մեր աշխարհքը, որ մի լիքը թանգարան Է ամեն տեսակի կենցաղագիտական, պատմական, կրոնակա՛ն, բանահյուսական և այլ մեծարժեք, նյութերի, տակավին մնում են խավարի մեջ, իրենց փառքերը ավերակների ու հողի տակ, իրենց պարծանքները մոռացության ու անհայտության մեջ։ Իրար ետևից, անընդհատ կորչում կամ փչանում են այդ ամենը նոր կյանքի հոսանքների տակ ու նորանոր աղետների մեջ։ Սրա համար էլ մեր աչքում մի առանձին նշանակության է առնում Թիֆլիսի Հայոց Ազգագրական ընկերությանը իր թանգարանով ու հանդիսով, որ հիմնել է պ. ԵԼալայանը1 և անդուլ աշխատանքով ճգնում է ծավալել ու ճոխացնել։ Այժմ էլ նա նոր է վերադարձել Վասպուրականի կողմերից ու հետը բերել է նոր գանձեր։ ՚

Շատ հին ձեռագրեր, որ կոտորածների ժամանակ (սա կնշանակի գրեթե միշտ) թաղված են եղել վանքերի ու եկեղեցիների թաքստոց ներում, հանել է, չորացրել, մաքրել ու ցուցակագրել Հտաշյանի ձևով2 և լուսանկարել նրանց նշանավոր մանրանկարներն ու գրերը։ Դրանց մեջ կան նաև բավական թվով մատենա–