Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սիրող ու հասկացող մի որոշ բազմություն, որը կազմում է և այս կամ այն երկրի գրական մթնոլորտը։ Դժբախտաբար դա էլ գոյություն չուներ մեր աշխարհում։ Հրապարակը բռնած Էր միայն մամուլը, և ահա այդ մամուլն Էլ, այս ոգևորված ջահելների խումբը տեսավ թե չէ ծիծաղը պրծավ։ Շատ քիչ մարդկանց բացառությամբ, հայոց կրիտիկոսներն ու հրապարակախոսները, ոչ մի գնահատելի բան չգտնելով այս նորեկների մեջ, գլխարկները դրին փայտերի ծայրին՝ այնպես դուրս եկան սրանց դեմ՝ առնելով ծաղրի ու ծանակի առարկա։ Եվ այդ ժամանակնե՛րը մեր կողմերի հայկական շրջաններում, մանավանդ այսպես կոչված «ազատամիտ» բանակում, ավելի ծիծաղելի բան չկար, քան «բանաստեղծ» բառը։

Երկար է այս տարօրինակ պատմությունը և մտադիր էլ չենք այժմ անելու, բայց ուզում ենք մի անգամ էլ հիշեցնել, որ այսպիսի մթնոլորտում չի ծաղկիլ ու չի ճոխանալ ոչ մի տաղանդ, այլ ընդհակառակը, շատ բան կկորցնի տարիների ընթացքում, մինչև որ խանգարված դադարի վերջնականապես։ Եվ այդպես է եղել մեր գրականության մեջ։

Մեր գրողները, գրեթե բոլորը, խանգարված գրողներ են խանգարված թե արտաքին, թե ներքին պայմաններից։ Այդ պատճառով էլ սրանց լավ գործերը թվելու ժամանակ մեծ մասամթ առաջին գործերն են հիշատակում, երբ թարմ են եղել դեռ ու ոգևորված։

Բայց թողնենք նրանց։ Նորերն են գալիս։

Արդյոք այնքան փոխվե՞լ են ժամանակն ու հասարակությունը, որ գոնե սրանք մենակ չմնան ու լքված, այլ տեսնեն, որ ապրում են հարազատ ժողովրդի մեջ, զգան նրա սիրող սրտի ջերմությանը, նրա վերաբերմունքի քնքշությունը, ոգևորվեն, զարգանան ու մեծանան։

Դուրս է գալի մի նոր բանաստեղծ, բանաստեղծ բառի լավ մտքով և արդեն վկայված է հրապարակում։ Բայց ո՞վ է մոտենում նրան, ի՞նչ է սպասում նրան, ո՞վ գիտի…

Սակայն այս տողերը գրելու առիթը մեզ տվից այս երկու աշակերտները, որոնց առաջին երգերն այսօր տպում ենք «Հորի