Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զոնի» թերթոնում, մինը Ներսիսյան դպրոցի VII դասարանցի, մյուսը Երևանի Թեմական դպրոցի IV դասարանցի։ Կան սրանց նման և մի քանի ուրիշները։ Այս պատանիները, որ դեռ աշակերտական նստարանից մեր առջև փռում են իրենց շնորհքը, միաժամանակ հենց այդ օրերից էլ իրենց գլուխները կորացնում են ծանր կարիքի այն սև ճակատագրի տակ, որը չի խնայում ոչ մի տաղանդի։Միաժամանակ հրապարակ Է գայլի սրանցից ոմանց սոսկ ապրուստի, շատ համեստ ապրուստի խնդիրը։ Այդ, եթե տակավին չկա այն հասարակությունը, որը գրականություններ ու գրողներ Է ապահովում, մի՞թե չկան մեզանում գրականությունը սիրող ու հասկացող այնպիսի անհատներ, որոնք սիրեին և այս տեսակ մարդկանց կյանքն ու գործը։

Անշուշտ կան, և շատ բան Է պարտական նրանց հայոց գրականությունը։ Ահա, այդպիսի մարդկանց ուշադրությունն ենք հրավիրում մեր տաղանդավոր սկսնակների վրա։ Թող սրանք Էլ լինեին ուրիշ շատ որդեգիրների թվում, որ սրանց գեղեցիկ ճանապարհն ու թանկ հաջողությունը ապահովվեին ջահել օրերից։ Այս տեսակի լավությունը արված կլինի ոչ թե մի անհատի, այլև մի ամբողջ ժողովրդի, ո՞վ գիտի, գուցե և ավելին, որով և հասարակական տեսակետից բարերարությունն Էլ կդառնա ավելի մեծ ու իմաստալի։

<Լ. Ն. ՏՈԼՕՏՈՅԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԹԻՎ>

Ընկավ ռուսական վիթխարի հանճարը ու մահվան բոթից թնդում Է լայնածավալ Ռուսաստանը մի ծայրից մինչև մյուսը։ Թնդում Է և ամբողջ լուսավոր աշխարհքը, որովհետև, ինչպես ճշմարիտ մեծ մարդ, կրելով կատարյալ իր ժողովրդի հոգին ու պատկերը, հանդիսանում Էր իր ժամանակի գեղարվեստական գրականության այն հոյակապ ուժը, որ կարող Էր մի հայացքով ու մի գրվածքով ամփոփել կյանքը ահագին տարածության վրա՝ վերևից մինչև ներքև, արտաքին կեղևից մինչև հոգու ամենածածուկ խորշերը, հանդիսանում Էր իր ժամանակի հսկա փիլիսոփան,