Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՏԱՍԽԱՆ Պ․ ԿԱՏԱՆԻՆ

կարգելի պ. Կատոն. «Ստրհանդակ» թերթի № 408-ում տրված ձեր պատասխանից երեում է, որ ձեզ իտկի դար չի եկել իմ տված այն հարցը, թե արդյոք դուք եք նաև «Կ-ն», «Իրազեկ» և Զերքեզյանը։ Մի հարց, որ ես շատ գեղեցիկ եմ գտնում և շատ է հարկավոր, որ իմ հերթին կարողանամ ձեր հարցի պատասխանը տալ։

Դուք իմ հարցից խnւսափելու այլև ինձ շփոթելու համար պայման եք դնում, որ նախ և առաջ ես հայտնեմ,» թե. խուզարկու ոստիկանության պաշտոն ունեմ։ Եվ սպասում եք, որ պիտի սարսափեմ։

Ընդհակառակը։ Դուք իսկի չեք սխալվում, պք Կատոն, որ խուզարկուի պաշտոն ունեմ, բայց ոչ թե գաղտնի ոստիկանության, այլ այն ժողովրդի, որի բանաստեղծներից մինն եմ, ե եթե կուզեք, նրանից էլ դուրս, մինչև ուր կկտրեն աչքերս ու կհասնի ձեռքս։ Եվ չեք սխալվում, եթե բացականչում եք չգիտենք որտեղ է վերջանում բանաստեղծությունը և որտեղ է սկսվում գաղտնի խուզարկուի պաշտոնը։

Գրողները, բանաստեղծները միաժամանակ ոչ այլ ինչ են, եթե ոչ գաղտնի խուզարկուներ, որ ոչ միայն ձեր, կեղծ ազանները հրապարակ կբերեն, այլև ձեր կեղծ հոգին ու կեղծ մտքերը, որ ավելի խորն են ծածկված։

Այդ աստկածային գաղտնի խուզարկությունն է, ուր հայտնագործում է մութը արարածների գաղտնի գործերը, աղաղակում է հրապարակում, և այդպիսով հսկում է բարոյական օրենքներին ու շատ նվիրական բաների՝ գաղտնի սրիկայությունների դեմ։

Գաղտնի խուզարկո՜ւ…

Գիտե՛ք, գաղտնի պարոն Կատոն, եվրոպական մեծ բանաստեղծներից մինը, կարծեմ Հեյնեն, իր հայրենիքին դիմելով՝ ասում է. «Ես քո պահապան շունն եմ»։ Ի՞նչ կա որ, թող ես էլ իմ «ամեստ ուժերով իմ հայրենիքի պահապան խազարկոեն լինեմ։ Եվ ահա բռնել եմ ձեզ. պատասխան տվեք խք հարցին, դուրս եկեք հրապարակ։ Ոչ մի բարոյական օրենք չկա, որ մի մարդ խո–